Ինչպես երեխային սովորեցնել սիրել ՀԱՅՐԵՆԻՔԸ

Փոքրիկիս հայրենիքը

«Հայրենիք»  բառի նշանակությունն ու գաղափարն անհրաժեշտ է սերմանել երեխայի մեջ վաղ տարիքից: Երբ փոքրիկը կարողանում է տարբերակել տունը, մայրիկին, հայրիկին, տատիկին, պապիկին, պետք է խնամքով այս «հատուկ մանկական համակարգի» մեջ մտցնել նաև «հայրենիք» բառը:

«Առաջին հերթին երեխայի համար հայրենիքի մոդել է տունը: Տունը հայրենիքի մի մասն է: Եթե նա այնտեղ ստանում է ջերմություն, սեր, դաստիարակություն և զգում է իրեն ազատ, ապա նա ավելի շուտ կարող է հասկանալ, որ իր մեծ տունը իր հայրենիքն է, իսկ իր մեծ ընտանիքը` ընկերները, ուսուցիչները, բոլո~ր-բոլո~րը», -ասում է հոգեբան Իրինա Բաղդասարյանը:

Հիմնական ինֆորմացիան երեխաները ստանում են երեք տարեկանից: Այս ժամանակահատվածում հատկապես պետք է ուշադրություն դարձնել դաստիարակությանը: Ըստ հոգեբանի` երեխային դեպի «հայրենիք» բառի գիտակցումը  տանելու ուղին հեշտ է, պարզապես այդ ընկալումը պետք է ունենան նաև ծնողները:

«Հաճախակի կրկնեք մեր Հայաստանը, քո քաղաքը, քո փողոցը, մեր փողոցը, քո տունը, մեր տունը, մեր քաջ զինվորները, մեր բանակը, քո բանակը....: Երգե~ք... հայրենասիրական երգերն իսկապես մտնում են երեխայի ենթագիտակցության  մեջ և հետագայում ամրանում որպես հաստատուն գաղափար: Արմատացրեք բառը` հայրենիք, Հայաստան և հետագայում մեխանիկորեն կրկնվող բառերն ու վերաբերմունքը կվերափոխվեն «գիտակից ընկալման»: Նմանատիպ հոգեբանական խաղերի միջոցով պետք է արմատացնել հայրենիքին նվիրվածության գաղափարը երեխաների մոտ»-ասում է Իրինա Բաղդասարյանը:

Փոքրիկի հաջողության գրավականներից մեկը այն է, երբ նա շրջապատված է առողջ գաղափարներով և դաստիարակությամբ: Նա գիտի սիրել իր հայրենիքը, իր արևը, իր տունը, պարզապես պետք է սովորեցնել նրան...: Նա ինքնաբերաբար կկատարի «իր պաշտոնը»` մեծահասակներից առավել լավ:

Հռիփսիմե Ասլիկյան