Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը

Փոքրիկիս հայրենիքը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը:

Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր

նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:

Նշենք, որ Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային է: 

Aysor.am