Հայաստանը` հայ պատանու աչքերով

Փոքրիկիս հայրենիքը

Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը առիթ դարձավ, որ բոլորն, անկախ տարիքից, մտորեն Հայաստանի ներկայի, անցյալի ու ապագայի մասին:  Այսօր «Իմ Փոքրիկը» ներկայացնում է պատանի Վահագն Քյուրքչյանի մտորումները Հայաստանի մասին:

«Մեր հայոց պատմության դասընթացներից մենք շատ բան գիտենք մեր անցյալի մասին:

Ունեցել ենք բազում  թագավորներ,  երբեմն հաղթել, երբեմն էլ պարտվել ենք, եղել ենք լավ ու վատ դրության մեջ: Եվ ի վերջո հասել ենք նրան, որ այսօր ազատ, անկախ երկիր ենք:

Այսօր ես քիչ, թե շատ գոհ եմ մեր երկրից, ճիշտ է, մենք քարտեզի վրա շատ փոքր ենք երևում, բայց կարևորը` որ դեռ ապրում ենք հայի անվան տակ: Եվ ես հուսով եմ, որ ապագայում ավելի լավ է լինելու»:

Կարող եք «ԻմՓոքրիկին»  ուղարկել նաև Ձեր երեխաների` Հայրենիքի ու նրա ապագայի մասին մտորումները: Դրանք ևս կտեղադրվեն կայքում: