Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասն է

Փոքրիկիս հայրենիքը

Մեր հայրենիքի անբաժանելի մասն է նաեւ հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը:

Տարբեր ժամանակաշրջաններում այն կոչվել էլ տարբեր անուններով` Ուրտեխե-Ուրտեխինի, Օրխիստենե, Արցախ, Ծավդեք, Խաչեն, ինչպես նաեւ Ղարաբաղ`Սեւ այգի:

Որքան էլ հարեւան պետությունները փորձեն խեղաթյուրել պատմությունն ու պատմական Արցախը փորձեն իրենցը համարել, պատմությունն այլ բան  է վկայում:

Դեռեւս Մ.թ.ա. I դարի կեսերին, երբ Հայաստանն աշխարհի հզորագույն պետություններից մեկն էր, Հայոց Տիգրան Մեծ արքան, կարեւորելով Արցախի դերը, այստեղ է կառուցում իր անունը կրող 4 քաղաքներից մեկը` Արցախի Տիգրանակերտը: Այսօր էլ հին քաղաքի տեղում պահպանվել են դամբանաթմբեր, կոթողներ, ժայռափոր հարթակներ ու համալիրներ:

 

Իսկ քրիստոնեության ընդունումից հետո` 5-րդ դարում,  Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի ստեղծումից հետո Մեսրոպ 

Մաշտոցը հենց Արցախի Ամարասի վանքում հիմնադրում է առաջին հայկական դպրոցը:

 

Դարերի ընթացքում Արցախը պարբերաբար հայտնվել է օտարի տիրապետության տակ. սյստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են պարսիկները, աղվանները, թուրք-սելջուկները, արաբները: Սակայն անգամ օտարի տիրապետության տակ գտնվելու ընթացքում Արցախում կանգ չի առել քաղաքական ու մշակութային կյանքը: Այստեղ կառուցվում են Ամարասի վանքը, Կատարովանքը, Հոռեկը, Ջրվշտիք կամ ս.Եղիշե վանքը եւ այլն:

Սակայն Արցախի պատմության ամենացավոտ էջը, հավանաբար, Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվելու ժամանակահատվածն էր, որի ընթացքում անընդհատ ոտնահարվեցին հայ բնակչության իրավունքներն ու շահերը. Հայերն այս ընթացքում անգամ ցեղասպանության ենթարկվեցին:

Ի վերջո, հայ ժողովրդին հաջողվեց վերականգնել պատմական արդարությունը եւ այսօր Արցախն անկախ հանրապետություն է:

Այդ հաղթանակը կերտվեց նաեւ Արցախում կռված մեր ազատամարտիկների շնորհիվ, ովքեր անգամ կյանքը չխնայեցին` հանուն հայրենիքի ազատագրման:

Խոստանում ենք հետագայում ձեզ պատմել նաեւ Արցախյան հերոսների մասին: