Ձեր փոքրիկների համար impoqrik.am-ն այսուհետ ներկայացնելու է նորաձև հագուստներիշարք: Հագուստները կներկայացվեն ըստ տարիքային խմբերի: Այժմ մենք Ձեզ առաջարկում ենք ծանոթանալ նորածնային շրջանից մինչև ինն ամսեկան փոքրիկների հագուստների նորաձևության ամենավերջին տենդեցներին: Միմոռացեք, ճաշակը ձևավորում է դեռ մանկուց, և Ձեր փոքրիկն իրավունք ունի լինել նույնքան նորաձև, որքան Դուք:

 

Աննայի առաջնեկ դուստրը, ով ընդամենը 3  տարեկան է,  ամբողջ օրը լացում է, բողոքում, որ մայրը իրեն չի հագցում իր «պուպուշ» շորերը:

«Ախր շատ դժվար է երեխայի կամքով գնալ, ես չեմ կարող օրվա մեջ 3-4 անգամ Լիլիին հագցնել, մի կողմից տան հոգսերը, մյուս կողմից այն, որ հետագայում վատ կսովորի»,-մի քիչ զայրացած ասում է 21-ամյա Աննան:

Աննան այն մայրերից չէ, որ սահմանափակում է երեխայի ազատությունները և, ունենալով մանկավարժի կրթություն, նա գիտի, որ երեխայի կարծիքը կարևոր է և դեռ մանկուց նա պետք է իր ձայնն ունենա:

Ձեր փոքրիկն ուզում է թիթիզ երևալ, և դուք էլ դեմ չեք: Մենք միասին կբացահայտենք այն գաղտնիքները, որոնք նրան կդարձնեն նորաձև փոքրիկ: Մանկական նորաձևությունն այնքան էլ փոփոխական չէ հատկապես գույների առումով. բոլոր վառ գույները կարող են տեղ գտնել ձեր փոքրիկի պահարանում: Եվ այսպես, այս ամռանը ձեր փոքրիկը պետք է կրի