Մենք հատուկ Ձեր փոքրիկի համար ներկայացնում ենք հետաքրքիր հագուստներ և աքսեսուարներ, որոնք այս ամռանը նրան կդարձնեն էլ ավելի նորաձև և կենսուրախ: Մենք առաջարկում ենք պարզ և մատչելի տարբերակներ Ձեր փոքրիկի զգեստապահարանը միշտ թարմ և նորաձև պահելու համար...

Երբ Ձեր փոքրիկը քնած է, և Դուք էլ ուզում եք նրա քունը տեղափոխել հրաշքների աշխարհ, ուրեմն գործի անցեք:

Impoqrik.am-ը ներկայացնում է հետաքրքիր մտահաղացումներ և անսպասելի լուծումներ:

Մի պահ մոռացեք առօրյա զբաղվածությունը և ժամանակ հատկացրեք Ձեր փոքրիկին` նրա մանկությունը գունեղ ու հեքիաթային դարձնելու համար:  Անմոռաց պահերը ամրագրեք լուսանկարների կամ տեսանյութերի միջոցով:

Երբևէ Ձեր մտքով անցե՞լ է փոքրիկին հագցնել բանանի, խխունջի, լոբու կամ նույնիսկ կաթի շշի շոր: Այս զվարճալի հագուստներն իրականում քնապարկեր են: Թող Ձեր փոքրիկը նորաձև ու յուրահատուկ լինի նույնիսկ քնած ժամանակ:

Մանկական նորաձևությունը նույնքան արագ է փոփոխվում, որքան մեծերի նորաձևությունը: Մոտենում են արևոտ և տաք օրերը, իսկ աշխարհի ոճաբաններն ամեն ինչ անում են Ձեր փոքրիկ արքայադստեր համար, որ նա լինի ոճաձև և հմայիչ: Աշխարհահռչակ դիզայներներն  առաջարկում են գունավոր, դարսավոր շորիկներ` հիմնականում վարդագույնի և մանուշակագույնի տարբեր երանգներով:

Հոգեբաններն ասում են, որ 10 ամսականից սկսած` փոքրիկն ինքը կարող է հագուստ ընտրել: Դուք կարող եք նրան մոտեցնել հագուստներին և ձեռքը որ հագուստին տարավ, այն էլ հագցրեք: Մեկ տարեկանից հետո նա արդեն կարող է համադրել իր հագուստը, անգամ եթե ինչ որ բան այն չէ, թողեք, որ ինքնուրույն որոշի՝ ինչ հագնել: Դա նրան կդարձնի ինքնուրույն ոչ միայն հագուստի ընտրության մեջ, այլև իր ցանկություններն ու մտքերը արատահայտելու հարցում:

 

Ժամանակն է հրաժարվել ծանր վերարկուներից ու Ձեր երեխայի զգեստապահարանը լցնել գարնանային թարմությամբ: Լավագույն դիզայներներն արել են ամեն ինչ, որպեսզի Ձեր փոքրիկը լինի գարնան նման պայծառ ու թարմ: Նկարները դիտեք աջ հատվածում:

Այլ հոդվածներ …