Ի՞նչ ընտրել, որ փոքրիկը նորաձև լինի

Փոքրիկիս նորաձևությունը

Ձեր փոքրիկն ուզում է թիթիզ երևալ, և դուք էլ դեմ չեք: Մենք միասին կբացահայտենք այն գաղտնիքները, որոնք նրան կդարձնեն նորաձև փոքրիկ: Մանկական նորաձևությունն այնքան էլ փոփոխական չէ հատկապես գույների առումով. բոլոր վառ գույները կարող են տեղ գտնել ձեր փոքրիկի պահարանում: Եվ այսպես, այս ամռանը ձեր փոքրիկը պետք է կրի

Ձեր փոքրիկն ուզում է թիթիզ երևալ, և դուք էլ դեմ չեք: Մենք միասին կբացահայտենք այն գաղտնիքները, որոնք նրան կդարձնեն նորաձև փոքրիկ: Մանկական նորաձևությունն այնքան էլ փոփոխական չէ հատկապես գույների առումով. բոլոր վառ գույները կարող են տեղ գտնել ձեր փոքրիկի պահարանում: Եվ այսպես, այս ամռանը ձեր փոքրիկը պետք է կրի

 

• գլխարկ` օրվա բոլոր ժամերին. այն ոչ միայն նորաձև երևալու, այլև արևից, քամուց, անձրևից պաշպանվելու համար է: Հիշենք, որ փոքրիկները նուրբ են, և նրանց գլխամաշկը խոցելի է:

• կոմբինիզոններ և' տղաների, և' աղջիկների համար` վառվռուն գույներով: Դրանք միշտ նորաձև են և համարավետ. այսպես են ասում արևմուտքի մայրերը:

• պայուսակներ մուլտֆիլմների հերոսների պատկերներով, որում անպայման պետք է լինեն մի քանի հարմարություններ` ջրի շշի, անձեռոցիկի կամ թաշկինակի համար նախատեսված մասերով: աղջիկների դեպքում այն բռնելու մի քանի ձև կարող է ունենալ: Պայուսակը պետք է լինի միջին չափսի, որ և շատ իրեր տեղավորի, և թեթև լինի տեղափոխելու համար

• ամառային կիսաբաց կոշիկներ, որոնք անպայման պետք է գլխարկի և պայուսակի հետ համատեղելի լինեն գույների առումով: Սիրելի´ մայրիկներ, ուշադի´ր եղեք, որ դրանք որակյալ լինեն, բնական կաշվից, ունենան հարմար պլատֆորմներ, որպեսզի չվնասեն փոքրիկի ոտքերը և մաշկը

• գունավոր ակնոց. այն միշտ էլ ձեր փոքրիկին ինքնավստահության զգացողություն կտա և արևից կպաշտպանի նրա աչիկները: Փոքրիկների համար սև ակնոց մի գնեք, դրանք մանկական նորաձևության մեջ հակացուցված են, քանի որ նրանք պետք է մշտապես լինեն գույների և նկարների մեջ:

Ձեր փոքրիկն անչափ ուրախ է, որ դուք նրան շրջապատում տարբերվող եք դարձնում և նորաձև, նա ձեր ջանքերը եթե ոչ հիմա, ապա ապագայում անպայման կգնահատի: Մեր հաջորդ անդրադարձը նվիրված կլինի բոլոր մայրերին անհանգստացնող այն խնդրին, թե իրենք կարող են սեփական կամքը թելադրել իրենց փոքրիկներին նորաձևության հարցում: