Հագնվելու մշակույթը ձևավորվում է 2-10 տարեկանում

Փոքրիկիս նորաձևությունը

Աննայի առաջնեկ դուստրը, ով ընդամենը 3  տարեկան է,  ամբողջ օրը լացում է, բողոքում, որ մայրը իրեն չի հագցում իր «պուպուշ» շորերը:

«Ախր շատ դժվար է երեխայի կամքով գնալ, ես չեմ կարող օրվա մեջ 3-4 անգամ Լիլիին հագցնել, մի կողմից տան հոգսերը, մյուս կողմից այն, որ հետագայում վատ կսովորի»,-մի քիչ զայրացած ասում է 21-ամյա Աննան:

Աննան այն մայրերից չէ, որ սահմանափակում է երեխայի ազատությունները և, ունենալով մանկավարժի կրթություն, նա գիտի, որ երեխայի կարծիքը կարևոր է և դեռ մանկուց նա պետք է իր ձայնն ունենա:

«Միշտ երազել եմ, որ հենց առաջնեկս աղջիկ լինի, և ես նրան երես տամ, բայց երբ մտնում ես կենացաղին հոգսերի մեջ, բոլոր երազանքներդ, այդ թվում նաև այս մեկը, մոռացության ես տալիս»,-ասում է  երիտասարդ մայրիկը:

Աննան խոստովանում է, որ Լիլին համառ, ինքնասածի փոքրիկ է, եթե ինչ-որ բան մտքով անցնում է, պետք է իրագործի, հիշում է նույնիսկ զավեշտալի դեպքեր, երբ ձմռանը զարթնել է քնից գիշերվա 4-ին և ձմերուկ ուզել: Խեղճ ծնողները մի կերպ են կարողացալ զսպել փոքրիկ արքայադստեր ցանկությունը:

Իսկ հագուստի մասով Աննան ասում է, որ դեռ փոքրուց երևում է Լիլիի համարձակությունը և երևակայությունը, նա սիրում է գույների տարբեր համադրություններ և հաճախ մայրիկին խորհրդի ժամանակ արգելում կարծիք արտահայտել` «սու´ս, դու չես հասկանում…»

«Զգեստների մի մասը հավաքել եմ և պահել, քանի որ օրվա մեջ մի քանի անգամ գնում քանդում է ժամ առաջ հավաքած պահարանը, մեկ-մեկ չեմ դիմանում ապտակում եմ, ջղայնանում, բայց հետո փոշմանում եմ, գրկում, ներողություն խնդում»,- մեզ հետ զրույցում խոստովանում է հավանաբար ապագայում ոճաբան-դիզայներ Լիլիի մայրիկը:

Հոգեբան Սյուզան Սարգսյանն ասում է, որ երեխաների վարքը ճաշակի առումով ձևավորվում է 2-ից մինչև 10 տարեկանում, նրանք դեռ փոքրուց ցանկանում են զանզանվել իրենց տարիքակիցներից և մեծահասակներին համընթաց քայլել:

«Ես որպես հոգեբան և երկու դուստրերի մայր նորմալ եմ վերաբերում փոքրուց երեխային հանգուստի հարցում ազատ ընտրության տալուն, նա է կրելու տվյալ հագուստը և այն պետք է անպայման նրա սրտով լինի»:

Ըստ հոգեբանի` մայրերը պետք է ոչ միայն իրենց  աղջիկներին ազատություն տան, այլև նրանց համար օրինակ ծառայեն, ինչպես հանգվել, շպարվել և այլն:

«Համաձայն չեմ, որ մայրերը այնքան են տարվում կենցաղով, որ մի-երկու շոր ավել լվանալու հոգսից ազատվելու համար սահմանափակում են երեխայի ազատությունը, չեն թողնում օրվա մեջ մի քանի անգամ զգեստափոխվել, նրանց ուզում եմ հիշեցնել, որ հանգվելու կուլտուրան այդ տարիքից է սկսում»,-ասում է հոգեբանը:

Աննային հոգեբանը խորհուրդ է տալիս տնային կամ անձնական հոգսերի ու խնդիրների պատճառով փոքրիկ Լիլիին չսահմանափակել:Նա ևս համոզված է, որ հայտնի շատ դիզայներներ հենց այսպիսի վարք են ունեցել փոքր տարիքում:

Գայանե Ասրյան