Արգանդի միոման կանացի սեռական օրգանների ամենահաճախ հանդիպող բարորակ ուռուցքն է։ Այն իրենից ներկայացնում է արգանդի պատի հաստության մեջ բարորակ ուռուցքածին բջիջների աճ ։ Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը ներկայացնում է՝ արդյոք հնարավո՞ր է դեղորայքի միջոցով դադարեցնել արգանդի միոմայի աճը.
Գոյություն ունի միոմայի աճի երեք ուղղություն՝ դեպի արգանդի խոռոչ, պատի հաստության մեջ, դեպի որովայնի խոռոչ։ Հաճախ միոմաները բազմահանգույց են: Արգանդի միոման չի ենթարկվում ամբողջական բուժման կոնսեռվատիվ եղանակով։ Հնարավոր է՝ հորմոնալ պրեպարատների միջոցով դրանց աճի կասեցում ու չափսերի փոքրացում։ Սովորաբար դա բավական է լինում նորմալ կյանքի որակի ապահովման համար, սակայն ուռուցքի ամբողջական վերացման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Վիրահատության համար նախապայման են հանդիսանում հետևյալ դրսևորումները՝
- · արյունահոսություն և անեմիա
- · միոմայի մեծ չափսեր (12-14 շաբաթական հղիության չափով և ավելի)
- · նկատվում է միոմայի արագ աճ և հարակից օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարում
Այսպիսով, միոման բարորակ գոյացություն է և դրա վաղ ախտորոշումն ու բուժումը կախված է ճիշտ ժամանակին կատարված հետազոտությունից։ Եղե՛ք հետևողական։