«Հնարավո՞ր է, արդյոք, առանց հարաբերության կորցնել կուսությունը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Անի
Հարց: Բարև Ձեզ, չորս տարի է՝ ամուսնացած եմ և երեխա չունեմ: Երկու օր առաջ կրծքումս ցավ զգացի, շոշափելուց նկատեցի պնդացած գունդ: Հանձնեցի պրոլակտին հորմոնը՝ 40.9 էր, ասացին` բարձր է, և նման դեպքում հղիություն չի լինում: Արդյո՞ք դրանից է կրծքիս միջի գունդը, դեղեր ընդունելու դեպքում կարո՞ղ եմ իջեցնել հորմոնը և հղիանալ:
Պատասխան: Հարգարժան Անի, այո, կարող եք: Սակայն, ճիշտ կլինի անպայման կատարել կրծքագեղձի սոնոգրաֆիա: