Գինեկոլոգի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարց/Պատասխան

«Մարդու պտղաբերության կենտրոնի» բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը պատասխանել է անցած շաբաթվա ընթացքում  հավաքված «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների` անպտղությանը և վերարտադրողական առողջությանը վերաբերող  հարցերին:

Հարցերը և պատասխանները ներկայացնում ենք ստորև:

Լիլիթ, 29 տարեկան

Հարց: Ինչի՞ հետ է կապված հեմոգլոբինի բարձր լինելը և արդյոք դա ազդում է հղիության վրա:

«Մարդու պտղաբերության կենտրոնի» բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը պատասխանել է անցած շաբաթվա ընթացքում  հավաքված «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների` անպտղությանը և վերարտադրողական առողջությանը վերաբերող  հարցերին:

Հարցերը և պատասխանները ներկայացնում ենք ստորև:

Լիլիթ, 29 տարեկան

Հարց: Ինչի՞ հետ է կապված հեմոգլոբինի բարձր լինելը և արդյոք դա ազդում է հղիության վրա:

Պատասխան: Իսկ դա Ձեզ մոտ հղիության ընթացքո՞ւմ է: Ինչքանո՞վ է դա կապված հղիության հետ:

Կարինե,  27 տարեկան
Հարց: Ես ամուսնացել են 2009 թվականի հունիս ամսին: Մինչև 2010 –ի սեպտեմբեր ամիսը պաշտպանվել ենք, քանի որ չէինք ուզում դեռ փոքրիկ ունենալ: Պաշտպանվում էինք բնական տարբերակով, առանց դեղերի և պահպանակի: 2010-ի սեպտեմբերին ուզում էի հղանալ, 2011 հղիացա, սակայն դեկտեմբերին վիժեցի: Բշիժկներն ասացին, որ հղիությունը նորմալ չի եղել, ամեն ինչ ձևավորվել էր, բայց փոքրիկը չէր ձևավորվել և դեկտեմբերին ես առանց բժիշկների միջամտության վիժեցի: 2011 դեկտեմբերից մինչ այսօր փորձում եմ հղիանալ և չի ստացվում: Դեկտեմբեր ամսվանից հաշված իմ դաշտանային ցիկլերի տարբերությունները այսպիսին է ՝32 , 27, 31, 34, 30, 31, 34, 26, 36, 28, 36 օր: Իմ մոտ երբեք 28 օր տարբերությամբ չի եղել, միշտ 28 օրից շատ է եղել ու ես դժվարանում եմ հաշվարկել, թե երբ օվուլացիա կունենամ: Ի՞նչ խորհուր կտաք այս հարցի շուրջ: Ինչպես պետք է հաշվարկեմ օվուլյացիայի ճիշտ օրերը: 2012-ի հոկտեմբերին արյան անալիզ եմ հանձնել, և ինձ ասեցին, որ տրիոդը բարձր է: Արդյոք դա կարող է ազդել հղիության վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք անել: Ես շատ եմ ուզում հղիանալ:

Պատասախան: Անհրաժեշտ է, որպեսզի վահանաձև գեղձը լինի հսկողության տակ: Դա կարող է լինել վիժման պատճառը: Վիժումը  կարող է նաև այլ պատճառ ունենալ, որի համար խորհուրդ կտամ լարցուցիչ անալիզներ հանձնեք: Ձեր դաշտանային ցիկլը նորմայի մեջ է, քանի որ մինչև 7 օր տարբերությունը համարվում է նորմալ: Խորհուրդ կտամ առանց հստակեցնելու վիժման պատճառը , չփորձել նորից հղիանալ: Վիժումը կարող է կրկնվել:

Անահիտ,  30 տարեկան
Հարց: Զոբը անպտղության պատճառ կարո՞ղ է լինել: Կանխավ շնորհակալություն

Պատասախան: Այո, կարող է:

Աշխեն, 25 տարեկան
Հարց: Ամուսինս անտիբիոտիկներ է խմում համարյա ամեն օր կամ օր ու մեջ: Հնարավո՞ր է դա անպղության պատճառ լինի:

Պատասախան:  Մինչ հղիանալը Ձեր ամուսինը պետք է հանձնի սերմի անալիզ:

Վարդուշ,  31 տարեկան

Հարց: Ես ունեմ մեկ աղջիկ 3 տարեկան, ուզում եմ ունենալ երկրորդը,բայց չեմ հղիանում,ունեմ նաև գիրանալու հակում:Նախապես ասեմ,որ ունեցել եմ 1 վիժում,1արտարգանդային հղիություն: Խնդրում եմ ասեք `իմ մոտ հնարավոր է երկրորդային չբերություն լինի, ինչպես կարծում են իմ շրջապատում: Շնորհակալություն:

Պատասախան:  Եթե մեկ տարի շարունակ Դուք ռեգուլյար (առանց պաշտպանվելու) սեռական հարաբերությունների պարագայում չեք հղիանում, ապա դա արդեն համարվում է անպտղություն: Եթե դուք արդեն ունեցել եք հղիություն, ապա սա համարվում է երկրորդական անպտղություն: Խորհուրդ կտամ ինքնուրույն չհղիանալ, որպեսզի չկրկնվի վիժումը, և մինչ հղիանալը պետք է հանձնել որոշակի անալիզներ:

Դայան,  30 տարեկան

Հարց: Ես 7 տարի է ամուսնացած եմ և երեխաներ չունեմ: Անցել եմ շատ բուժումներ, նրանցից մեկը անսիմինացիան էր, սակայն առանց արդյունքի: Ինձ մոտ բարձրանում է պրոլակտին հորմոնը և ժամանակ առ ժամանակ դաշտանային ցիկլս խանգարվում է, ամիսը 2 անգամ և շատ առատ: Կարող է սա անպտղության պատճառ հանդիսանալ: Նաև կարող է նևրոզը պատճառ լինել:

Պատասախան:  Քանի որ պրոլակտին հորմոնը  նաև ստրեսի հորմոն է , նևրոզի պայմաններում այդ հորմոնը խանգարվում է: Դուք անպայման պետք է հետազոտվեք հոգեթերապևտի մոտ և միայն դրանից հետո, երբ կարգավորվի պրոլակտին հորմոնը , պլանավորեք հղիությունը: Հակառակ դեպքում, եթե անգամ հղիանաք, հավանական է վիժում:

Արմինե,  39 տարեկան
Հարց: Հղիության ընդհատումից քանի՞ ամիս հետո կարելի է հղիանալ:

Պատասախան:  Սովորաբար 2 ամիս հետո: Սակայն ցանկալի է նախապես հետազոտում անցնել:

Սաթինե,  26 տարեկան

Հարց: Քույրիկս 22 տարեկան է, մեկ տարուց ավելի է` ամուսնացել է և առայժմ չի հղիացել: Ի՞նչ անալիզներ պետք է հանձնի, որպեսզի պարզի չհղիանալու պատճառը:

Պատասախան: Պարտադիր է անցկացնել ֆոլիկուլոմետրիա (հետևել ֆոլիկուլի աճին ուլտրաձայնային հետազոտման միջոցով), հանձնել որոշ հորմոնալ անալիզներ, հետազոտել   ինֆեկցիոն սպեկտրը: Հաշվի առնելով անամեստիկ տվյալները՝ ստուգել անգանդի փողերը, նաև  անպայման ամուսինը պետք է հանձնի սերմի անալիզ:

Սիլվա,  27 տարեկան
Հարց: Ի՞նչը կարող է պատճառ լինել երեխայի կոնքոսկրի կարճ լինելուն: Մեկ տարի առաջ ընդհատել եմ շատ ցանկալի հղիությունս այդպիսի պաթոլոգիայի պատճառով: Տարբերությունը երկու ոտքերի մեջ էր , մեկը մյուսից կիսով պակաս էր զարգացած: Ասեմ , որ ամեն ինչ ստուգված էր, բոլոր հնարավոր ինֆեկցիաները, չեմ հիվանդացել գրիպով և դեղեր չեմ օգտագործել:

Պատասախան: Հնարավոր է նաև գենետիկական նախատրամադրվածություն:

Գոհարիկ,  19 տարեկան
Հարց: Ես 6 ամիս է` ամուսնացել եմ: Առաջին երկու ամիսը պաշտպանվել ենք, հիմա շատ եմ ցանկանում հղիանալ, սակայն չի ստացվում: Դաշտանային ցիկլս կանոնավոր է, ցավեր չունեմ, սակայն ամեն հարաբերությունների հաջորդ օրը սպիտակ կամ բաց դեղին արտադրություն եմ ունենում: Խնդրում եմ` ասացեք ինձ մոտ ինչ-որ խնդիր կա արդյոք և ինչը կարող է չհղիանալու պատճառ դառնալ:

Պատասախան:  Կարող եք չմտածել  անպտղության մասին մինչև չլրանա հղիանալու փորձերի 1 տարին: Արտադրություն ունենալու դեպքում  կարող եք անալիզներ հանձնել ամբողջ ինֆեկցիոն սպեկտրը, որպեսզի հետագայում չլինեն խնդիրներ արդեն հղիության ընթացքում:

Անի,  32 տարեկան

Հարց: Քանի երեխա կարելի է ունենալ կեսարյան հատման միջոցով: Ես լսել եմ, որ 3-ից ավել չի թույլատրվում: Եթե այո, ապա ինչն է պատճառը: Շնորհակալություն:

Պատասախան: Դա կախված է արգանդի հետվիրահատական վիճակից: Եթե ամեն ինչ նորմալ է, ապա կարելի է 4-5 անգամ էլ ունենալ:

Աննա-Անկանոն դաշտանային ցիկլի դեպքում ինչպես պետք է հաշվարկ կատարել, որպեսզի հղիանալու համար ավելի հարմար օրեր գտնել: Կա՞ արդյոք նմանատիպ հաշվարկ, որ կօգնի կնոջը կողմորոշվել, թե որոնք են այդ հավանական օրերը:

Պատասախան: Գոյություն ունեն  օվուլյացիոն տեստեր, որոնք Դուք կարող եք օգտագործել դաշտանի առաջին  օրվանից սկսած:  9-րդ  օրվանից մեկ շաբաթվա ընթացքում և որ օրերին այն դրական ցույց տա, դուք կարող եք ունենալ սեռական հարաբերություններ:

Գայանե: Երբ զույգերը անհամատեղի են լինում և հղիանալ չի ստացվում, այդ դեպքում ի՞նչ են անում: Հնարավո՞ր է ինչ որ բան փոխել, որ հնարավոր լինի հղիանալ

Պատասախան: Գոյություն ունի զույգերի անհամատեղելիության երկու տարբերակ: Դուք պետք է իմանաք, թե Ձեզ մոտ որ անհամատեղելիությունն է և դրանից կախված ստանաք համապատասխան բժշկական օգնություն բժիշտ ռեպրոդուկտոլոգի կողմից:

Արուսյակ: Մինչ ամուսնանալս ունեցել եմ նորմալ դաշտանային ցիկլ: Ամուսնացա 2010-ի փետրվարի և ամուսնության 5րդ օրը հանկարծակի դաշտան սկսվեց, բայց քիչ քանակությամբ: Ես դիմեցի բժշկի, նա ինձ տվեց 28 դեղահաբերով մի աղյուսակ, որը պետք է խմեյի ամեն օր մեկ հատ: Ընդունելուց հետո տեսա նորմալ դաշտան, 2 ամիս հետո կրկին սկսվեցին  խանգարումներ: Բժիշկը խորհուրդ տվեց հղիանալ և  ասաց, որ հղիանալուց հետո մարմինս կսկսի նորմալ ձվազատում կատարել: Այդպես էլ արեցի: Երախային կրծքով կերակրեցի 6 ամիս: 6 ամիս հետո ընդունեցի հաբեր, որպեսզի դադարի  կրծքիս կաթը: 2011.09.11 առաջին դաշտանս նորմալ եղավ: 2011.10.04 նույնպես նորմալ էր: Դրանից հետո մինչև հիմա անկանոն է, որ անգամ ազդում է նյարդերիս վրա: Պատահում է, որ 2-3 ամիս  չի լինում: Կրկին դիմեցի բժշկի: Նա ասաց, որ իմ մոտ ամեն ինչ նորմալ է և այդ ամենը կապված է իմ հոգեվիճակի հետ: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք: Այս վիճակի ինձ համար շատ ծանր է:
Պատասախան: Խորհուրդ եմ տալիս Ձեր դաշտանային ցիկլի առաջին օրվանից սկսել օգտագործել ցանցացած հակաբեղմնավորիչ պրեպարատ, որը և կկարգավորի Ձեր դաշտանային ցիկլը, և կպաշտպանի Ձեզ անցանկալի հղիությունից:

 

Սիրելի ընթերցողներ, նախաձեռնությունը շարունակական է լինելու: Եթե ունեք հարցեր անպտղության և վերարտադրողական առողջության վերաբերյալ, «Իմ փոքրիկ»-ի միջոցով ուղղեք դրանք մասնագետին և պարբերաբար ներկայացվող հրապարակումների միջոցով ստացեք պատասխանը: