Գինեկոլոգի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-6

Հարց/Պատասխան

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները «Իմ փոքրիկի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Արմինե

Հարց: Բարև Ձեզ,մոտ 2 շաբաթ է ինչ իմացել եմ որ հղի եմ և հաճախակի ունենում եմ դաշտանի ցավեր,  արդյո՞ք դա նորմալ է և վնաս չէ փոքրիկին, նախապես շնորհակալություն

Պատասխան: Ցավեր կարող են լինել, բայց ցանկալի է, որ գտնվեք գինեկոլոգի հսկողության տակ, որպեսզի հղիությունը չավարտվի վիժումով: Անպայման պետք է անցնել ուլտրաձայնային հետազոտություն համոզվելու համար, որ հղիությունը արգանդի մեջ է զարգանում: Եթե իհարկե դեռևս

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները «Իմ փոքրիկի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Արմինե

Հարց: Բարև Ձեզ,մոտ 2 շաբաթ է ինչ իմացել եմ որ հղի եմ և հաճախակի ունենում եմ դաշտանի ցավեր,  արդյո՞ք դա նորմալ է և վնաս չէ փոքրիկին, նախապես շնորհակալություն

Պատասխան: Ցավեր կարող են լինել, բայց ցանկալի է, որ գտնվեք գինեկոլոգի հսկողության տակ, որպեսզի հղիությունը չավարտվի վիժումով: Անպայման պետք է անցնել ուլտրաձայնային հետազոտություն համոզվելու համար, որ հղիությունը արգանդի մեջ է զարգանում: Եթե իհարկե դեռևս չեք կատարել:  

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք առաջին 3-4 շաբաթական հղիության վիժումից  հետո արգանդում առաջացած 3 սմ կիստան կանհետանա առանց բժշկական միջամտության և հետագայում խնդիրներ չի առաջացնի հղիանալու համար: Խնդրում եմ, պատասխանեք նաև այս հարցին, թե երբ կարող եմ նորից հղիանալ և որքանով է ռիսկը մեծ նորից վիժելու: Նախապես` շնորհակալություն

Պատասխան: Կիստան չի կարող լինել արգանդի մեջ, երևի  նկատի ունեք ձվարանների վրա: Եթե արդեն վիժում եք ունեցել, ապա շատ ցանկալի է հետազոտվեք, և դրանից հետո միայն պլանավորեք մյուս հղիությունը, որպեսզի վիժումը չկրկնվի:  

Մարիամ

Հարց: Բարև Ձեզ, ունեմ մեկ երեխա ,2 տարուց ավել պաշտպանվել եմ,արդեն 5 ամիս է ուզում եմ 2-րդ բալիկն ունենամ,  չեմ հղիանում,դաշտանս կանոնավոր է լինում: Շատ եմ անհանգստանում, հնարավո՞ր է որ խնդիր ունեմ:

Պատասխան: Կարող եք դեռ մի քանի ամիս սպասել և հետո արդեն անցնել մի շարք հետազոտություններ պարզելու համար չհղիանալու պատճառը:

 

Հասմիկ

Հարց: Հարգելի բժիշկ,  ես արդեն 4 տարի է ամուսնացած եմ և երեխա չունեմ, այցելել եմ բժշկի 2 տարի առաջ, պրոլակտինի մակարդակը եղել է 21,30мг/мл. այլ անալիզներ ևս տվել եմ և խնդիր չի եղել,  ցիկլս ոչ մի անգամ ետ չի ընկել`ամեն ամսվա նույն օրը, խնդրում եմ ասեք` իմ նշած թիվը վտանգավո՞ր է և կարո՞ղ է պատճառ լինել չբերության: Շնորհակալություն:

Պատասխան: Միանշանակ 21 պրոլակտինը չի կարող պատճառ լինել, կան  մի շարք այլ պատճառներ, որոնց համար պետք է հետազոտվել: Կարող եք դիմել մեր կլինիկա  և անցնել բոլոր հետազոտությունները՝ սկսած ամուսնու  սերմի անալիզից, վերջացած համատեղելիության թեստով, արգանդի փողերի ստուգումով և այլն:

 

Նելի

Հարց: Բարև ձեզ, ես 22 տարեկան եմ,ամուսնացած չեմ,ցիկլի խանգարում ունեմ.  2 ամիս չեմ հիվանդանում, 3-րդում նոր հիվանդանում եմ: Գնացել եմ հետազոտության, ասել են,որ պրոլակտինս բարձր է, Դոստինեքս  են նշանակել,դրանից հետո կարգավորվել էր,բայց նորից խանգարվեց: Ուզւմ եմ իմանալ` հնարավո՞ր է հետագայում չբերության պատճառ դառնա և կարո՞ղ եմ առանց հետազոտվելու նորից խմել:

Պատասխան: Հիպերպրոլակտիներիան կարող է դառնալ անպտղության պատճառ, եթե չստանաք համապատասխան բուժում:  Պետք է գտնեք Դոստինեքսի` Ձեզ համար օպտիմալ   դոզան, որը Դուք պետք է երկար օգտագործեք: Ամեն ամիս հարկավոր է պրոլոկտինի անալիզը վերահանձնել, դա  համարվում է պարտադիր:

 

Հարց: Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք . ամուսնացած եմ արդեն 1 տարի և 3 ամիս է :Այցելել ենք գինեկոլոգի, ստացել ենք բուժումներ՝ բորբոքումերի, ուրիոպլազմայի, միկոպլազմայի,  ցիտոմեգալովիրուսի դեմ : Բուժվելուց հետո սեռական հարաբերությունների ժամանակ ցավեր եմ ունենում: Խորհուրդ տվեք` ի՞նչ անեմ:

Պատասխան: Շատ լավ է , որ ստացել եք բուժումներ, սակայն դա շատ քիչ է անպտղության դեպքում: Հարկավոր է անցնել մի շարք հատուկ կետազոտություններ, որոնց միջոցով կարելի է պարզել անպտղության պատճառը: Ինֆեկցիաները չեն հանդիսանում անպտղության պատճառ, հատկապես նրանք, որոնք նշել եք:

 

Արփինե

Հարց: Բարև  ձեզ,  4 տարի  է ամուսնացած եմ,  երեխաներ չունեմ: 3 տարի պաշտպանվել եմ ,1տարի է չեմ պաշտպանվում,  2 ամսական հղիության ժամանակ վիժեցի,  արդեն 6ամիս է անցել,  չեմ հղիանում: Դաշտանային ցիկլս խանգարված է: Այցելել եմ բժշկի,  ասել են` ամեն ինչ նորմալ է, բուժում չեն նշանակել: Կարելի՞ է անհանգստանալ չհղիանալու համար,և արդյո՞ք երկար տարիներ պաշտպանվելուց են առաջացել  խախտւմներս,  վիժումս և  նորից չհղիանալս:

Պատասխան: Ամենայն հավանականությամբ Դուք կարող եք նորից ինքնուրույն հղիանալ, նույնիսկ խանգարված ցիկլի ֆոնի վրա: Սակայն դա դեռ հարցի լուծում չէ, քանի որ մեկ անգամ եղել է  վիժում և շատ հնարավոր է նորից կրկնվի: Ցանկալի է նախապես լիարժեք հետազոտվեք և նոր միայն պլանավորեք  հղիությունը: Ընդ որում ցանկալի է հետազոտվել հենց ռեպրոդուկտոլոգի  մոտ, որը կնշանակի համապատասխան հետազոտություններ և բուժում:    

Անահիտ

Հարց: Բարև Ձեզ, մոտավորապես 1,5 տարի է երեխայիս չեմ կերեկրում կրծքով :Բայց մինչև հիմա սպիտակ արտադրություն ունեմ կրծքիցս /վերջերս դարձել է դեղին և ծորուն/: Կրծքումս զգում եմ ծանրություն և սուր ցավեր :Սոնոգրաֆիան և պրոլակտին հորմոնս մաքուր է :Ի՞նչ խորհուրդ կտաք: Ասեմ նաև` երեխայից հետո խպիպ են հայտնաբերել ինձ մոտ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Երևույթը  կարող է  բորբոքային բնույթ ունենալ: Պետք է կատարել հեղուկի ցիտոլոգիական  հետազոտություն, որից հետո որոշել բուժման տակտիկան:

Վարդուհի

Հարց: Ամուսնացած եմ արդեն 2 տարի և 4 ամիս: Ունեցել եմ 2 հղիություն: Առաջին անգամ վիժում տեղի ունեցավ: Դրանից հետո որևէ դեղ կամ բուժում չեմ ստացել:Վիժումից 8 ամիս անց դիմեցի բժշկի,  հանձնել եմ վիրուսի անալիզներ,ամեն ինչ նորմալ էր:2 ամիս անց դիմեցի այլ բժշկի և ինձ մոտ հայտնաբերեց բորբոքում, բուժումից հետո անմիջապես հղիացա: Մինչ այդ միշտ պաշտմանվել եմ:Երկրորդ հղիության ժամանակ երեխայի սրտի բաբախը չէր լսվում և հետաճ էր եղել :Պտուղը հեռացրեցին,պարզվեց որ արյունս բացասական է,իսկ ամուսնունս` դրական: Հարցս հետևյալն է `հնարավո՞ր է,  որ իմ և ամուսնուս արյունները համատեղելի չեն և  դրանից եմ վիժում: Ի՞նչ անեմ հետագա հղիությունը պահպանելու համար: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Պետք է հանձնել հատուկ անալիզ պարզելու համար` կան արդյոք Ձեր արյան մեջ  հակառեզուս  հակամարմիններ:

 

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ,խնդրում եմ օգնեք ինձ. ամուսնացած եմ 2 տարի,  բայց չեմ հղիանում, ունեի ցիկլի խանգարում,որից աջ ձվարանս մեծացավ,բժիշկը Դյուֆաստոն նշանակեց 6 ամսվա համար,ամսվա ամեն 28-րդ  օրը դաշտան էի տեսնում  4 ամիս շարունակ, երբ  դեղ էի ընդունում, 5-րդ  ամսում ցիկլս 4 օր ուշացավ,  թեստ դրեցի, 2 գիծ էր,բայց գծերից 1-ը շատ թույլ էր արտահայտված: Մյուս  օրն էլ փորձեցի,  բայց 1 գիծ ցույց տվեց. 5-րդ օրը դաշտան տեսա,ասեմ նաև,  որ դաշտանս միշտ առատ է եղել և ցավոտ, բայց այս անգամ շատ քիչ էր և պինդ  համեմատած մյուս օրերի: Հիմա 6-րդ ամիսն է,  բայց ես հրաժարվել եմ դեղերից: Ասացեք խնդրեմ,  ելնելով անցած ամսվա տեսածս խառը երևույթներից  հնարավո՞ր է, որ այս ամիս հղիանամ,և հնարավոր է, որ դեղն էր խոչնդոտում,  քանի որ նշանակված էր 14- ից 25րդ օրերին և խմելուց 3օր հետո դաշտան էի տեսնում:Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Դյուֆաստոնը չէր կարող Ձեզ վնասել, բայց եթե թեստը դրական է ցույց տվել, ապա հնարավոր է, որ հղիություն եղել է, որը չի զարգացել: Դա պարզելու համար անպայման խորհուրդ կտամ հետազոտվել, ընդ որում ռեպրոկտուլոգի մոտ և հետագա հղիությունը խիստ ցանկալի է լինի բժշկի հսկողության տակ:

 

Լուսինե

Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք, կնոջ օրգանիզմում ամեն ամիս ձվազատում լինո՞ւմ է, թե՞ ամիսներ լինում են,  որ օրգանիզմը հանգստանւմ է:

Պատասխան: Նույնիսկ ամենաառողջ կնոջ մոտ տարվա մեջ կարող են լինել անօվուլյար ամիսներ , այսինքն ֆոլիկուլը չմեծանա

 

Լուսինե

Հարց: Ես ամեն ամիս դաշտանի սկսվելուց մի շաբաթ առաջ շատ ուժեղ ցավեր եմ ունենում աջ  ձվարանիս հատվածում, ցավում է աջ ոտքս ամբողջովին,նաև փորս և մեջքս աջ կողմից : Ցավերս միշտ աջ կողմից են լինում: Ասեմ, որ հետազոտվել եմ, սակայն բժիշկներն ասում են, որ ձվարանս առողջ է,չկա ոչ մի բորբոքում,իսկ դուք ի՞նչ կասեք: Հնարավո՞ր է,որ դաշտանի ցավեր են,բայց ինչո՞ւ է այդքան շուտ ցավերս սկսվում ու միշտ աջ կողմից: Ասեմ նաև,  որ դաշտանս ահավոր ցավոտ է լինում: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ցավերը կարող են աղիքների հետ կապված լինել, կամ որպես պարբերական հիվանդության (երևանյան հիվանդություն)  հետևանք: Խորհուրդ եմ տալիս հանձնել անալիզ հերքելու համար երևանյան հիվանդությունը:

 

Լուսինե

Հարց: Հարգելի բժիշկ, կասեք պոլիկիստոզի առկայությունը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ,թե՞ դա ուրիշ անալիզներով պետք է իմանամ: Եվ պոլիկիստոզի ժամանակ ձվազատում լինո՞ւմ է: Շնորհակալություն:

Պատասխան: Պոլիկիստոզային ձվարանները շատ հստակ կարելի է տեսնել սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, բայց պոլիկիստոզը լինում է տարբեր աստիճանի և դրանից կախված կարող է լինել անօվուլյատոր ցիկլեր: Այսինքն այդ դեպքերում ձվազատումը բացակայում է:

 

Վարդուհի

Հարց: Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ այսօր դաշտանային  ցիկլի 13-րդ օրն էր, գնացել էի ֆոլեկուլոմետրիայի և տեսանք , որ ֆոլեկուլս 2.6 մմ է և դեռ չի պայթել, խնդրում եմ ասացեք այդ ձվաբջիջը 2.6 մմ վիճակում ունա՞կ է բեղմնավորվելու և եթե այո, ապա կարելի՞ է այդ չափի ֆոլեկուլով հղիանալ, չափերի մեծությունը կարո՞ղ է հետագայում խնդիրներ առաջացնել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ֆոլուկոլի չափսը շատ անգամ կարևոր չի լինում այդ օրերին, որովհետև կարող է էկսոսկոպիկ թվա թե ֆուլիկոլը չի պայթել, բայց իրականում ձվաբջիջը դուրս է գալիս և ընկնում արգանդափողի մեջ, սակայն կարող է զարգանալ ֆոլիկուլյար կիստա, կամ դեղին մարմնի կիստա, որոնք սովորաբար մինչև մյուս ցիկլը կարող են անհետանալ, կամ եթե մնում են, ապա մեկ կամ երկու ցիկլներում վերանում են, եթե նշանակվում են համապատասխան դեղեր:

Վիկա

Հարց: Բարև Ձեզ, ես վիրահատություն եմ ունեցել 15 տարեկանում, աղիների անանցանելիություն և կիստա ձվարանի վրա:  21տարեկանում ամուսնացել եմ, երեխա չեմ կարողանում ունենալ, գնացել եմ վիրահատղ բժշկի մոտ իմանալու պատճառը: Նա ասաց, որ  երկու ձվարաներս հեռացրել են: Ես մեկնել եմ Մոսկվա,  ստուգվել եմ,  ասում են `չեն հեռացրել. դրանից հետո չգիտեմ ի՞նչ անեմ: Նախապես շնորհակալությու ն պատասխանելու համար :

Պատասխան: Պետք է նախ և առաջ հեշտոցի ԷԽՈ հետազոտություն անցնել  և հանձնել հորմոնալ անալիզներ պարզելու համար ինչքանով են գործում ձվարանները:    

Եվա

Հարց: Բարև հարգելի բժիշկ,  ես մի հարց ունեմ. 7 ամիս է ինչ ամւսնացած եմ,  սակայն կուսաթաղանթի պատռվածք տեղի է ունեցել 4-րդ ամսում:Հնարավո՞ր է, որ դա պատճառ լինի, որ չեմ հղիանում:

Պատասխան: Կուսաթաղանթի ուշ պատրվելը չհղիանալու պատճառ չի կարող լինել:



Սոնա

Հարց: Հարգելի բժիշկ,  ինձ մոտ 16 շաբաթական հղիություն է , ունեմ կալցիումի պակաս, ոտքս քաշվում է,նաև արյան ցածր ճնշում , ի՞նչ խորհուրդ կտաք ... Շնորհակալություն

Պատասխան: Միայն ոտքի քաշվելը չի կարող խոսել կալցիումի  պակասի մասին: Պետք է անալիզ հանձնել: Ճնշման իջեցումը հղիության ժամանակ նորմալ է համարվում, կարևորը չբարձրանա:    

Սոնա

Հարց: Հարգելի բժիշկ,  ինձ մոտ 4 ամսական հղիություն է, բնավորությամբ զգայուն մարդ եմ , ու ամեն մի փոքրիկ պատահար ինձ նյարդայնացնում,անհանգստացնում է: Ուզում եմ հանգիստ երեխա լույս աշխարհ բերել, ինչպե՞ս ինձ դրսևորեմ: Շնորհակալություն

Պատասխան: Կարելի է վալերիանի կաթիլներ օգտագործել նյարդայնացած պահերին:



Հասմիկ

Հարց: Հարգելի բժիշկ, ինձ մոտ, երբ պետք է սկսվի դաշտանային ցիկլը,մի քանի օր առաջ ունենում եմ ահավոր քոր և արտադրություն,հենց սկսվում է,  դադարում է քորը: Ինչպե՞ս վարվեմ: Նախապես շնորակալություն

Պատասխան: Պետք է այդ օրերին հեշտոցից քսուկ հանձնել:    

Աննա

Հարց: Բարև ձեզ: Հարգելի բժիշկ, օգնեք, խնդրում եմ: Ինձ  մոտ դաշտան եղել է սովորականից կարճ`երեք օր: Վերջանալուց երկու օր անց սկսվել է  շատ քիչ մուգ արտադրություն,մոտավորապես երկու օր հետո սկսել են կրծքերս ցավել,ու շատացել է միզարձակման պրոցեսը:Ասեք խնդրում եմ՝ կարո՞ղ եմ ես հղի լինել,եթե թեստը ցույց է տվել բացասական արդյունք:

Պատասխան: Եթե դաշտանը ուշանում է և թեստը բացասական է, կարելի է խորինոնիկ գոնադոթրոպինի անալիզ հանձնել, որը հաստատ  ցույց կտա` հղիություն կա, թե ոչ:

 

Սեդա

Հարց: Ես ունեմ մի փոքր մազակալում դեմքիս և կրծքերիս շրջանում:Հանձնել եմ մի քանի հորմոնի անալիզ,որոնցից մեկը՝ DHEA-ն,  եղել է նորմայից բարձր:Դաշտանիս հինգերորդ օրը անցել եմ ուլտրաձայնային հետազոտություն,  ոչ մի խնդիր չկար, սակայն հորմոնի համար ոչ մի բուժում չեմ արել: Դաշտանս կանոնավոր է: 1ամիս է,  ամուսնացել եմ, կցանկանայի իմանալ` կխանգարի՞  այս հորմոնը հղիանալուս: Նախապես շնորհակալություն.

Պատասխան: Ցանկալի է հանձնել 17 հիդրոկսիպրոգոստերոն հորմոնի անալիզ: Եթե այն բարձր եղավ, հարկավոր է հաբեր ընդունել: DHEA-ը շատ կարևոր չէ:



Տանյա

Հարց: Բարև Ձեզ: Ես զբաղվում եմ ընդհատված սեռական հարաբերությամբ, խնդրում եմ ասեք հնարավոր է հղիանալ,եթե սեռական հարաբերությունը տեղի է ունեցել դաշտանային ցիկլից մեկ օր առաջ: Իմ մոտ նորմալ դաշտանային ցիկլ է` 28 օր, սակայն արդեն ուշացել է 8 օր: Կանխավ շնորհակալ եմ :

Պատասխան: Եթե ազատ հարաբերություն է եղել դաշտանի սկսվելուց մեկ օր առաջ, ապա համարյա հնարավոր չէ հղիություն լինի, բայց կարող է մինչև այդ ընդհատված սեռական հարաբերությունների ժամանակ սերմի շատ քիչ քանկություն ընկած լինի հեշտոց և հղիանաք: Ամեն դեպքում հղիության թեստ դրեք:



Անգելինա

Հարց: Ունեմ վահանաձև գեղձի խնդիր, հղիությունը թույլատրելի՞ է:

Պատասխան: Կախված է խնդրից, բայց սովորաբար պետք է սկզբից վերացնել այդ խնդիրը և ապա պլանավորել հղիությունը:

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ,  հարցս հետևյալն է`քույրս 4 շաբաթական հղի է,  նա ունի սրտխառնուք օրվա մեծ մասում գրեթե ոչինչ չի ուտում և թուլություն ունի:  Խնդրում եմ խորհուրդ տվեք` ի՞նչ կարելի է անել, որ սրտխառնուք չառաջանա,  ի՞նչ սնունդ կարելի է ընդունել: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա, թե ոչ:

Պատասխան: Սրտխառնոցի դեմ ցավոք ոչ մի բան չի կարելի անել, բայց եթե հղին հյուծվում է, ապա ցանկալի է հիվանդանոց պառկի և լինի բժիշկների հսկողության տակ:



Հայարփի

Հարց: Բարև Ձեզ:  Վերջին անգամ դաշտան ունեցել եմ 2012թ. դեկտեմբերի 18-ին, հիմա 17 շաբաթական հղի եմ, այսինքն` հղիացել եմ 2013թ- ի հունվար-փետրվար ամիսներին: Հնարավո՞ր է հղիանալ առանց դաշտան ունենալու:  Ինչպե՞ս : Շնորհակալություն:

Պատասխան: Հնարավոր է, բժշկության մեջ ամեն ինչ հնարավոր է:

Լիաննա

Հարց: Ինձ մոտ դաշտանն ուշացել է 8 օր,այն պետք է լիներ ապրիլի 14-ին, թստերը 7 անգամ ցույց են տվել հղիության առկայություն,սակայն ուլտրաձայնային հետազուտության ժամանակ ասացին որ պտուղ չի երևում,ո՞րն է պատճառը:

Պատասխան: Կարող է լինել արտաարգանդային հղիություն: Անպայման պետք է հանձնել Բետտա-HCG երկու օր տարբերությամբ և համեմատել արդյուքները: Պետք է շտապել, որպեսզի հանկարծ չկորցնեք արգանդափողը:

 

Հասմիկ

Հարց: Հարգելի բժիշկ,  կարելի է իմանալ հեշտոցի բորբոքումը վտանգավո՞ր է: Ու ճի՞շտ է արդյոք, որ դրա պատճառով չեն հղիանում: Կանխավ շնուրհակալություն    Պատասխան: Միայն հեշտոցում բորբոքման առկայությունը չի կարող դառնալ անպտղության պատճառ: