Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-17

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 17-րդ խմբաքանակին:

Լիանա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 22 տարեկան եմ, 1 տարի է ամուսնացած եմ և երբեք չեմ հասել հեշտոցային օրգազմի, որը ինձ արդեն անհանգստություն է պատճառում: Ինչի՞ց կարող է լինել: Արդյո՞ք խնդիրներ

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 17-րդ խմբաքանակին:

Լիանա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 22 տարեկան եմ, 1 տարի է ամուսնացած եմ և երբեք չեմ հասել հեշտոցային օրգազմի, որը ինձ արդեն անհանգստություն է պատճառում: Ինչի՞ց կարող է լինել: Արդյո՞ք խնդիրներ ունեմ: Թեև ձվարանների գործունեությունը և դաշտանային ցիկլս նորմալ է:

Պատասխան: Այսպես իհարկե չեմ կարող ասել պատճառը, քանի որ անօրգազմիան կարող է տարբեր ծագում ունենալ: Խորհուրդ կտամ դիմել սեքսապատոլոգի:

Ալինա

Հարց: Ներեցեք հարցս երկրորդ անգամ կրկնելու համար, բայց պատասխան չստացա..... Ինձ մոտ 6-7 շաբաթական հղիություն է: Մոտս հայտնաբերվել են սնկեր (ԿԱՆԴԻԴՈԶ): Ասացեք խնդրեմ, վտանգավոր է արդյո՞ք փոքրիկի համար: Խնդրում եմ ասացեք ինչ դեղամիջոց օգտագործեմ, որ չազդի հղիության վրա: Շնորհակալություն:

Պատասխան: Առանց պացիենտին տեսնելու ճիշտ չէ դեղորայք նշանակել: Սնկայինը իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն պետք է անպայման այցելել Ձեր հղիությունը վարող բժշկի մոտ, պարզել պատճառը և ստանալ համապատասխան նշանակումներ: Հակասնկային դեղորայքները սովորաբար նշանակվում են երկրորդ եռամսյակից սկսած (միայն հատուկ հղիության ժամանակ թույլատրված հակասնկային դեղամիջոցներ) և հետևաբար պտղին ոչ մի վտանգ չեն կարող հասցնել:

Ասյա

Հարց: Հարգելի բժիշկ, հունվար ամսին դաշտանս տեսել եմ 4 օր ուշացումով, սակայն արտադրությունն եղել է չափազանց քիչ, շատ պինդ և բավականին մուգ շագանակագույն: Սովորականի նման կարմիր արյուն ընդհանրապես չի եղել: Շատ եմ խնդրում ասեք՝ ինչի՞ց դա կարող էր լինել: Նշեմ, որ ամուսնացած եմ 1 տարի և չեմ հղիանում:

Պատասխան: Պատճառները կարող են շատ լինել, օրինակ, էնդոմետրոզ հիվանդությունը, ձվարանների դիսֆունկցիան և այլն: Եվ քանի որ Դուք արդեն մեկ տարի է չեք հղիանում, խորհուրդ կտամ Ձեր ամուսնու հետ միասին այցելել բժշկի և հետազոտվել:

Տաթև

Հարց: 2 տարի  է ամուսնացած եմ,  2 անգամ վիժել եմ, ստացել բուժում: Նորից եմ ստուգվել, բժիշկն ասել է՝ ամեն ինչ նորմալ է և ոչ մի խնդիր չկա, կարող եմ հղիանալ: Ի՞նչ խորհուրդ կտաք անել շուտ հղիանալու համար:

Պատասխան: Պետք չէ շտապել հղիության հարցում: Թող ամեն ինչ իր ժամանակին լինի, նամանավանդ, որ նոր եք բուժում ստացել: Խորհուրդ կտամ ուղղակի մնալ Ձեր բժշկի հսկողության տակ:

Կարինե

Հարց: Հնարավո՞ր է, որ կույս աղջիկը հղի լինի: Սեռական հարաբերություն չի եղել, բայց հնարավոր է սերմնահեղուկ քսված լինի հեշտոցին: Ունեցել եմ ձվարաների մեծացում և բուժվել եմ բժիշկի նշանակած Rigevidon դեղով: Դեղը օգտագործելու ժամանակ (5 ամիս) ուղիղ 25-րդ օրը դաշտանը լինում էր: Այս ամիս բուժումը վերջացել է, արդեն 26-րդ օրն է, դաշտանս չի սկսվել և մի քանի օր առաջ սրտխառնոց էի զգում: Ու շատ եմ վախեցել, որ հնարավոր է հղիություն լինի: Սեռական հարաբերություն չեմ ունեցել, կույս եմ, բայց ընկերոջս հետ նույն անկողնում ենք քնել: Դա եղել է դաշտանս սկսվելուց ուղիղ մեկ շաբաթ հետո:

Պատասխան: Ընդհանրապես այդպես հնարավոր է հղիանալ, սակայն հավանականությունը չնչին է և շատ հազվադեպ է  լինում: Եթե լավ չեք զգում, ունեք սրտխառնոց, ապա կարող եք թեստ դնել և դիմել բժշկի:

Պերճուհի

Հարց: Հարգելի բժիշկ, իմ բալիկին ես ունեցել եմ կեսարյան հատումով, կերակրում եմ կրծքով, և արդեն ինն ամիս է դաշտան չեմ տեսնում: Արդյո՞ք դա նորմալ է:

Պատասխան: Դա նույնպես համարվում է նորմա, սակայն այս ժամանակահատվածում պետք է զգույշ լինեք և պաշտպանվեք, քանի որ կարող եք նորից հղիանալ:

Անի

Հարց: Բարև Ձեզ բժիշկ: Արդեն մեկ ամսական հղիություն է մոտս ու զգում եմ, որ զոբս սկսել է գործել: Ինչքանո՞վ է դա վնաս պտղին:

Պատասխան: Վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են բերել վիժման կամ այլ հղիության բարդությունների: Խորհուրդ կտամ դիմել էնդոկրինոլոգի և ստանալ համապատասխան նշանակումներ: Այդ դեպքում կարող եք հանգիստ լինել:

Լենա

Հարց: 4-ամյա աղջնակիս մոտ ուժեղ քոր կար սեռական հատվածում և չորություն: Քսուկի անալիզը ցույց տվեց "շատ լեյկոցիտներ" և "եզակի կոկեր": Բժիշկը նշանակեց Կլոտրիմազոլ 3-5 օր, իսկ 5-րդ օրը Ֆլյուկոնազոլ 50մլ մեկ հատ: 4 օր քսեցի կրեմը, իսկ Ֆլյուկոնազոլը չտվեցի բազմիցս կարդալով վերջինիս մասին: Խնդրում եմ ասեք՝ 1. կարո՞ղ է մինչև վերջ բուժված չլինի Ֆլուկոնազոլ չտալու դեպքում, 2. Ի՞նչ են իրենցից ներկայացնում Կոկկերը և ինչքանո՞վ են վտանգավոր այդ տարիքում, 3. Բուժումից ինչքա՞ն ժամանակ անց կարող եմ կրկնակի անալիզ տալ, 4. Ինչո՞վ լվանալ այդ հատվածները, քանի որ ես օճառով էի լվանում,  և հնարավո՞ր է արդյոք դրանից չորանա ու քոր գա: Նշեմ, որ կրեմը քսելուց հետո հաջորդ օրերին մեկ անգամ էր օրվա մեջ բողոքում, 4-րդ օրը չի բողոքել, իսկ մինչ այդ գիշերներն  անընդմեջ սոդայաջրով վաննաներ էի դնում, որ հանգստանար: Շնորհակալություն

Պատասխան: Կոկերի առկայությունը ցույց է տալիս հեշտոցի նորմալ միկրոֆլորայի խանգարման մասին: Քանի որ ես ծանոթ չեմ ընդհանուր բուժման ընթացքին և ընդհանրապես երեխայի անալիզներին, ճիշտ չի լինի այդպես ինտերնետի միջոցով որևէ բան ասել: Սակայն խորհուրդ կտամ անել այնպես, ինչպես նշանակել է Ձեզ Ձեր բուժող բժիշկը և կրկին կապվել նրա հետ արդյունքները և բուժման ընթացքը քննարկելու նպատակով:

Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ ինձ մոտ միզապարկի նեյրոգեն ախտահարում է: Բուժվել եմ, բայց վիճակս փոփոխական է: Ուռոլոգը թույլ տվեց հղիանալ (հղիության ընթացքում սրացումների դեպքում ուռովաքսոմ և խոտաբույսերի միջոցով մեղմացնելով): Կարելի է արդյո՞ք ռիսկի դիմել: (Առաջին հղիությունս ընդհատել են մեկ տարի առաջ ութ շաբաթական հասակում պտղի չաճելու հետևանքով: Ստուգվել ենք ամեն ինչ նորմալ է:) Նախապես շնորհակալություն

Պատասխան: Եթե Ձեր բժիշկը թույլ է տվել հղիանալ, Դուք անցել եք բոլոր հետազոտությունները և ամեն ինչ նորմալ է, ապա, այո, հանգիստ կարող եք հղիանալ: Սակայն խորհուրդ կտամ հղիության առաջին օրվանից սկսած մնալ բժիշկների հսկողության տակ:

Լիլիթ

Հարց: Ես ունեմ երկու բալիկ: Առաջին երեխայից հետո ինձ մոտ հայտնաբերվել էր cmv. Դրանից հետո՝ այդ ինֆեկցիայի պատճառով  ունեցել եմ երկու վիժում Բուժում ստանալուց հետո առողջ ծնվել է երկրորդ բալիկս և նա արդեն մեկ տարեկան է: Ցանկանում եմ իմանալ արդյո՞ք այդ ինֆեկցիայի տոկոսը հիմա բարձր կլինի, կարող եմ հղիանալ առանց հետազոտվելու:

Պատասխան: Մինչ հղիանալը պետք է նորից հետազոտվել, քանի որ այդ վիուսը կարող է կրկին գլուխ բարձրացնել (օրինակ, ցածր իմունիտետի առկայության դեպքում) և բերել տարբեր բարդությունների հղիության ընթացքում:

Արփի

Հարց: Հղիությունս արդեն ինը շաբաթական է: Հիմա այնպիսի ժամանակահատված է, երբ թարմ բանջարեղեն և միրգ այդքան էլ հաճախ  չենք օգտագործում, իսկ ցանկության և հնարավորության դեպքում էլ մրգերի մեջ այս սեզոնում գրեթե վիտամին չկա: Ես անհանգստանում եմ, որ իմ բալիկն օրական կտրվածքով համապատասհան քանակությամբ վիտամին չի ստանում: Ցանկանում եմ ընդունել հղիների համար նախատեսված վիտամիններ ,սակայն մեր բժիշկները կարծես խուսափում են վիտամիններից, խորհուրդ չեն տալիս: Ես ուսումնասիրել եմ ռուսական կայքերը, այնտեղ պարտադիր խորհուրդ են տալիս \"Էլեվիտ\" կամ \"Վիտրում\" վիտամինային կոմպլեքսները՝ նախատեսված 100 օրվա համար: Հղիությունս նորմալ է ընթանում, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ արգանդի լարվածություն չկա, մի փոքր սրտխառնոց եմ ունենեւմ, որի պատճառով կալցիումով հարուստ մթերք չեմ կարողանում օգտագործել, ինչն այդքան անհրաժեշտ է իմ փոքրիկին: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ վիտամիններ օգտագործեմ:Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Միանշանակ խորհուրդ կտամ օգտագործել հղիների համար նախատեսված վիտամիններ: Վիտամինները շատ են և բազմաթիվ, վերը նշվածները կարող եք հանգիստ օգտագործել (հատուկ հղիների համար նախատեսված վիտամինային կոմպլեքս): Ուղղակի ես կողմ չեմ ինտերնետով նշանակումներ անելուն, այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ դիմել բժշկի, որպեսզի նա՝ Ձեր անամնեզին և հղիության ընթացքին ծանոթանալուց հետո նշանակի և բացատրի` ոնց պետք է խմեք:

Արմինե

Հարց: Ճիշտ է արդյո”ք, որ ռեզուս բացասական երկրորդ խմբի կինը կարող է  ունենալ միայն միևնույն սեռի երեխա (միայն աղջիկ):

Պատասխան: Ոչ, սա այդպես չէ: Արյան խումբը և ռեզուսը ոչ մի կերպ կապ չունեն երեխայի սեռի հետ:

Հերմինե

Հարց: Բարև Ձեզ բժիշկ, ես արդեն 2 տարի է ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում, այցելել եմ մի քանի բժիշկների մոտ, անցել եմ բոլոր հետազոտությունները /արյան, քսուքի, համատեղելիության անալիզ, օվուլյացիան նորմալ է/ ասում են, որ ամեն ինչ նորմալ է, կստացվի, բայց ապարդյուն: Ամուսինս նույնպես խնդիրներ չունի: Հնարավոր է արդյո”ք, որ իմ իմունիտետը խոչընդոտի սպերմայի առաջխաղացմանը, կամ..... չգիտեմ այլևս ինչ մտածեմ:

Պատասխան: Քանի որ չգիտեմ թե էլ ինչ հետազոտություններ են արված` խորհուրդ կտամ ավելի խորը հետազոտվել: Եթե գտնվի պատճառը, ապա հնարավոր կլինի Ձեզ օգնել:

Նոնա

Հարց: Արդեն 2 տարի է ամուսնացած եմ, 2 անգամ վիժում եմ ունեցել 5-7 շաբաթականում, բուժում եմ ստացել, ավարտելուց հետո արդեն 4-րդ ամիսն է չեմ հղիանում: Բացի այդ վերջին 2 ամիսներին դաշտանի տևողությունը շատ քիչ է լինում` 1 կամ 2 օր և քիչ առատությամբ: Հնարավո՞ր է դա լինի չհղիանալու պատճառ:

Պատասխան: Քիչ հավանական է, որ դա լինի պատճառը: Խորհուրդ կտամ դիմել Ձեր բուժող բժշկին: Գուցե պահանջվի ստուգել Ձեր հորմոնալ վիճակը և այլ հետազոտություններ արվի:

Մարիա

Հարց: Ամուսնացած եմ 8 ամիս, դեռ հղի չեմ, դաշտանս տեսել եմ հունվարի 7-ին և հունվարի 23-ին` ունեցա մի 2 կաթ արյուն: Թեստ եմ արել`  հղիություն չկա, հաջորդ դաշտանիս կա 13 օր: Ունեմ թույլ մեջքի եվ աճուկների ցավ: Դա ի”նչ կլինի, հնարավարո”ր է հղիություն լինի, եթե ոչ` ապա դա ինչ արյուն էր:

Պատասխան: Այսպես ասել չեմ կարող, խորհուրդ կտամ սպասել հաջորդ դաշտանին և եթե ուշանա, ապա հղիության թեստ դնել: Իսկ եթե ցավերը աճուկային շրջանում շարունակում են անհանգստացնել, ապա դիմեք բժշկի և անցեք սոնոգրաֆիա:

Մարի

Հարց: Հնարավո՞ր է, որ ձվաբջիջը բավարար չափով չհասունանա, բայց ձվազատում լինի:

Պատասխան: Այո, հնարավոր է: Փոքր չափսերի դեպքուն նույնպես լինեում է ձվազատում:

Անի

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնացած եմ, ունեմ բալիկ: 3 ամիս առաջ կրծքից կտրել եմ, սակայն կաթնարտադրությունը՝ ոչ առատ, շարունակվում է: Խմել եմ 1 կոճակ դոստինեքս, սակայն էական փոփոխություն չեղավ: Խնդրում եմ ասել, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի կաթնարտադրությունը դադարի:

Պատասխան: Դա սովորաբար անում են պրոլակտին իջոցնող դեղամիջոցների օգնությամբ, սակայն այդպես` ինտերնետով, ճիշտ չէ նշանակումներ անել: Անպայման պետք է դիմել բժշկի և նշանակումներ ստանալ` բժշկի հսկողության ներքո:

Մարինա

Հարց: Բարև Ձեզ: Ասացեք խնդրում եմ` օնկոցիտոլոգիա անալիզ կատարելուց հետո` բուժման կարիք լինելու դեպքում, ո՞րն է էրոզիայի բուժման լավագույն մեթոդը: Կարդացել եմ բուժման LEEP մեթոդի մասին և կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը: Շնորհակալություն:

Պատասխան: Ձեր հարցի պատասխանը կարող եք գնել հետևյալ լինքի ներքո` http://blognews.am/arm/press/96478/harc-ginekologin-inch-e-argandi-vziki-erozian.html

LEEP մեթոդը նույնպես իր դրական արդյունքները ունի և կիրառվում է որպես բուժման մեթոդ:

Քրիստինե

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ցիտոմեգալավիրուսի և ուրեոպլազմաի դեմ բուժումից հետո որքան ժամանակ չի կարելի հղիանալ: Ինձ ասել են` բուժման կուրսը վերջացնելուց հետո 3-4 ամիս, բայց անցել է մեկուկես ամիս և ես հղիացել եմ: Դա կարո՞ղ է ազդել պտղի զարգացման վրա: Նախապես շնորհակալություն.

Պատասխան: Եթե ստացել եք լիարժեք բուժում և անալիզները մաքուր են եղել, ապա պտղի վրա դա ոչ մի կերպ ազդել չի կարող: Ուղղակի մնացեք բժիշկների հսկողության տակ` տարբեր բարդություններից խուսափելու համար:

Նարինե

Հարց: Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է իմանալ, թե որքա՞ն ժամանակ է տևում բեղմնավորման պրոցեսը և արդյո՞ք կարելի է այդ օրերին լոգանք ընդունել:

Պատասխան: Բեղմանորման պրոցեսը տևում է մի քանի օր: Այդ ընթացքում, այո, կարող եք լոգանք (ցնցուղ) ընդունել:

Անի

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ես 24 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Ձեզ եմ դիմում հետևյալ խնդրով` ինձ մոտ հեշտոցի շրջանում առկա է քոր, որն ավելի ուժեղ է լինում հատկապես դաշտանը վերջանալու օրերին: Խնդրում եմ ասեք` ինչի՞ց է դա և ի՞նչ միջոցներ կիրառեմ դրա դեմ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Պատճառները կարող են շատ լինել, օրինակ, սնկային հիվանդությունը:

Պատճառը պարզելու համար խորհուրդ կտամ դիմել բժշկի:

Մանե

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ, ես 23 տարեկան եմ, դաշտանս սկսվել է 13 տարեկանից, սկսման պահից մինչ օրս ունեմ դաշտանի խանգարումներ, դիմել եմ բազմաթիվ բժիշկների (ի դեպ Հայաստանում հայտնի բժիշկների), էխոի արդյունքները նորմալ են եղել՝ ձվարանները նորմալ, ազատ հեղուկ չի նկատվել, բազմաթիվ հորմոնալ անալիզներ եմ հանձնել, որոնք եղել են նորմայի մեջ, միայն բարձր է եղել պրոլակտինս (24%) և կանացի հորմոնը (22%). նշանակել են դոստինեքս, դիանե,  վիտամին E և վերոշպերոն, ստացել եմ 4-ամսյա բուժում, բուժման ընթացքում դաշտանս կանոնավոր է եղել, իսկ բուժումից հետո կրկին նկատվեց խախտում. ուզում եմ Ձեր կարծիքնել իմանալ. (ի դեպ նշեմ գեր չեմ, գլխացավեր չունեմ, մազակալում ունեմ բայց աղվամազերի տեսքով և չնչին). Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում պահպանողական բուժում ստանալ (ավելի քան 6 ամիս), կամ բուժման կուրսը նորից կրկնել: Ներկա պահին խորհուրդ կտամ դիմել Ձեր բուժող բժշկին` բուժումը վերանայելու նպատակով: Այդ թվում նաև ուշադրություն դարձնել պրոլակտինի բարձրացման պատճառին:

Անժելա

Հարց: Հարգելի բժիշկ արդեն 3 ամիս է ամուսնաած եմ, շատ եմ ուզում շուտ հղիանալ, բայց դեռ ոչինչ չկա: Ի՞նչ անեմ, որպեսզի հղիանամ: Կա՞ ինչ-որ մի դիրք կամ հղիությունը արագացնող դեղահաբ: Խնդրում եմ պատասխանեք` շատ եմ անհանգստանում չհղիանալու պատճառով: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Եթե Դուք և Ձեր ամուսինը ոչ մի գանգատներ չունեք, ապա պետք է սպասել, դուք դեռ կհղիանաք:

Գայանե

Հարց: Չամուսնացած աղջիկը կարող է արդյո՞ք ունենալ ցիտոմեգալովիրուս և ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ:

Պատասխան: Այո, կարող է ունենալ, քանի որ այն փոխանցվում է նաև օդակաթիլային ճանապարհով: Իսկ վարակվելու հավանականությունը կախված է տվյալ մարդու իմունային համակարգի բարձր կամ ցածր լինելուց:

Հրանուշ

Հարց: Ես 22 շաբաթական հղի եմ, զույգ պտուղ, արդեն 15 օր է հազում եմ, նույնիսկ պառկել եմ հիվանդանոցում և սիստեմաներ ընդունել, բայց անօգուտ: Ոչ մի կերպ չի անցնում: Կցանկանայի իմանալ, ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ իմ այս վիճակը պտուղների վրա: Շնորհակալություն:

Պատասխան: Այսպես չեմ կարող ասել, թե պտղի վրա ինչմես դա կազդի: Սակայն պետք է պարզել հազի առաջացման պատճառը և գուցե ավելի խորը հետազոտվել: Մնացեք բժիշկների հսկողության տակ:

Նախորդ պատասխանները կարող եք գտնել www.impoqrik.am-ի Հարց/պատասխան բաժնում