«Հարաբերության ժամանակ հաճույք չեմ զգում. ինչի՞ց է դա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Ալինա

Հարց. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք. 5 ամիս է՝ ամուսնացած եմ և հղի չեմ: Հարաբերություն ունենալուց հետո սերմի մեծ մասը թափում է:  Հնարավո՞ր է, որ սերմը չի հասնում տեղ, և հղիություն չի լինում:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Ալինա

Հարց. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք. 5 ամիս է՝ ամուսնացած եմ և հղի չեմ: Հարաբերություն ունենալուց հետո սերմի մեծ մասը թափում է:  Հնարավո՞ր է, որ սերմը չի հասնում տեղ, և հղիություն չի լինում:

Պատասխան. 5 ամիս ժամանակահատվածը  չի հանդիսանում հիմք՝ անպտղություն ախտորոշելու համար, սակայն որոշակի հետազոտություններ, այնուամենայնիվ, հարկավոր է կատարել՝ սերմնահեղուկի հետազոտություն տղամարդու մոտ և ֆոլիկուլոմետրիա՝ կնոջ համար: Հարաբերությունից հետո սերմնահեղուկի դուրս թափվելը հնարավոր է որոշակի խոչոնդոտող հանգամանք հանդիսանա, սակայն նորմայում այն որոշակի չափով թույլատրելի է: Կնոջը խորհուրդ է տրվում հարաբերությունից հետո որոշակի ժամանակ հանգիստ պառկած մնալ անկողնում՝ առանց հորիզոնական դիրքի փոփոխության:


Մանե

Հարց. Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել հղիանալուց առանց դեղորայք օգտագօրծելու:

Պատասխան. Ներկայում միակ և անվտանգ մեխանիկական բեղմնականխման մեթոդը համարվում է պահպանակը, որը  գրեթե 98% պաշտպանում է սեռավարակներից, և բավականին արդյունավետ է՝ որպես անցանկալի հղիության կանխարգելման մեթոդ, ինչպես նաև որևէ վնաս չի պատճառում օրգանիզմին:


Լիանա

Հարց. Հարգելի բժիշկ, հղիության ընթացքում պետք է պաշտպանվա՞ծ սեռական հարաբերություն ունենալ: 15 շաբաթական է հղիությունս:

Պատասխան. Ցանկալի է հղիության ժամանակ ունենալ պաշտպանված սեռական հարաբերություններ, սակայն բոլոր մանրամասները ՝ հարաբերությունների հաճախականության և թույլատրելիության հետ կապված, անհրաժեշտ է համաձայնեցնել հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:


Էրիկ

Հարց. Բարեւ ձեզ: Հնարավո՞ր է վարակվել ՁԻԱՀ կծելու միջոցով: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Նախ պետք է նշել, որ հնարավոր է վարակվել ՄԻԱՎ ով, իսկ ՁԻԱՀ-ն արդեն հիվանդությունն է, որը զարգանում է վարակված մարդու մոտ տարիների ընթացքում: ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ձեր նշած  տարբերակով, եթե առկա է լորձաթաղանթների վնասում այդպիսի շփման ժամանակ:


Աննա

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ մոտ 2 տարեկան դուստր: Հարաբերության ժամանակ հաճույք չեմ զգում ու երբևէ չեմ զգացել: Ունեմ էրոզիա, դա կապ ունի՞,  թե՞ ոչ: Թեև մինչև էրոզիան էլ էր այդպես:

Պատասխան. Կարծում եմ՝ ոչ, կնոջ մոտ հաճույքի/ օրգազմի / բացակայությունը մեծապես պայմանավորված է սեքսոլոգիական գործոններով և ոչ օրգանական պատճառներով: Այդ իսկ առումով պետք է ամուսնական սեքսոլոգիական խորհրդատվություն անցնել, որպեսզի պարզաբանվի այդպիսի խնդրի առաջացման մեխանիզմները:


Լենա

Հարց: Բարև ձեզ: Ես ամուսնացած եմ արդեն 2,5 տարի, ունենք 1 տարեկան բալիկ, ուզում եմ կրկին հղիանալ, սակայն չի ստացվում: Ասեմ, որ սեռական ակտի ընթացքում ցավեր եմ ունենում, իսկ օրգազմ ապրում եմ հազվադեպ: Ո՞րն է խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Եթե զուգի մոտ հղիություն /երեխա/ արձանագրվելուց հետո ռեգուլյար, առանց բեղմնականխիչների կիրառման չի արձանագրվում նոր հղիություն, ապա դա անվանվում է երկրորդային անպտղություն, ինչը, ցավոք սրտի, մեր օրերում հաճախ է հանդիպում: Դրա պատճառները բազմաթիվ են և կարող են վերաբերել ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը: Ուստի անհրաժեշտ եմ համարում այս պարագայում անցնել հետազոտություն՝ պարզելու համար երկրորդային անպտղության այն գործոնները,  որոնք են առկա են ձեր մոտ:


Ելենա

Հարց. Բարեւ Ձեզ, ես Ելենան եմ՝ 30 տարեկան: 2 տարի է,  ինչ ամուսնացել եմ, բայց մինչ օրս օրգազմ չեմ ապրել: Մինչ ամուսնանալս ծլիկային ինքնաբավարարմամբ եմ հաճախ զբաղվել ու հիմա էլ եմ երբեմն ստիպված լինում գնալ այդ քայլին, քանի որ հարաբերության ժամանակ գրգռվում եմ, բայց օրգազմի չեմ հասնում: Խանգարվե՞լ է, արդյոք, իմ օրգանիզմում ինչ-որ բան ինքնաբավարարման հետևանքով, կամ ի՞նչը կարող է պատճառ դառնալ: Նախապես շնորհակալություն

Պատասխան. Մաստուրբացիան ինքնին չի հանդիսանում գլխավոր պատճառ՝ հեշտոցային օրգազմ չունենալու համար: Սովորաբար ծլիկային օրգազմի տեսակը ռեգուլյար սեռական կյանքի ընթացքում փոխարինվում է օրգազմի ավելի հասուն տեսակով՝ հեշտոցայինով: Սակայն հնարավոր է այս գործընթացում որոշակի խոչընդոտող հանգամանքներ լինեն, որոնց արդյունքում դոմինանտ է մնում ծլիկային օրգազմը: Սա պահանջում է համալիր սեքսոլոգիական բուժում, ինչը հնարավորություն կստեղծի կնոջ մոտ հասնել հեշտոցային օրգազմ ապրելու ունակության ձևավորման:


Սուսաննա

Հարց. Ամուսինս շատ քնկոտ է, մենք հարաբերություն ենք ունենում, միայն երբ նա ցերեկները քնում է, այսինքն՝ ստացվում է ամսվա մեջ  2-4 անգամ: Ի՞նչը կարող է նրա մեջ փոխվել, որպեսզի հետաքրքրություն ունենա դեպի սեքսը: Ասեմ, որ ես անում եմ ամեն հնարավորը՝ նրան գրգռելու համար:

Պատասխան. Հավանաբար ձեր ամուսնու մոտ սեռական կոնստիտուցիայի թույլ տիպն է , ինչը պայմանավորում է սեքսուալ ոչ բարձր ակտիվությունը / սեռական կոնստիտուցիան ժառանգական գործոնների համալիր է, որը լիմիտավորում է սեռական ակտիվությունը /: Անհրաժեշտ է իրականացնել որոշ հորմոնների հետազոտություն / տեստոստերոն, պրոլակտին /, և սեքսոլոգիական կորեկցիայի միջոցով հասնել ամուսնական սեռական ներդաշնակության վերականգնման:


Մարի

Հարց: Բարեւ ձեզ: Ամուսնացած եմ արդեն տարի եւ կես: Օրգազմ չեմ ապրում: Ամուսինս չգիտի: Բայց արդեն մի քանի ամիս է՝ ինքն էլ է դժվարանում:  Նա աշխատանքային լուրջ խնդիրներ ունի, դրա համար չեմ խոսում այդ մասին: Բայց օրեցօր ավելի ենք օտարանում: Գրեթե չենք շփվում: Ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Առաջին հերթին պետք է միանշանակ չքողարկել ընտանիքում առկա սեռական խնդիրները, դրանք քննարկել համատեղ և փորձել միասին գտնել լուծումներ: Սոցիալ-հոգեբանական գործոններն իրապես մեծ բացասական ազդեցություն են ունենում սեռական կյանքի վրա, իսկ  չլուծված սեքսոլոգիական խնդիրները թուլացնում են ընտանիքի ամրությունը: Ուստի անպայման պետք է կարգավորել սեռական խնդիրները, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել սեքսոլոգի հետ: