«Նորմա՞լ է, երբ 20 տարեկան երիտասարդը ձեռնաշարժությամբ է զբաղվում օրական 7-8 անգամ». ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Ընթերցողների հարցերին պատասխանում է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Անուն՝ Արփինե

Հարց՝ Բարև Ձեզ, ես 26 տարեկան եմ: 3 օր առաջ ունեցել եմ առաջին սեռական հարաբերությունս ապագա ամուսնուս հետ։ Օրգազմի բացակայության խնդիր ունեմ։ Մինչև այդ իր հետ ունեցել եմ ինտիմ հպումներ և ևս օրգազմ չի եղել։ Նախկինում եղել են դեպքեր, որ ինքնաբավարարում եմ ունեցել՝ ինտիմ վիդեոների դիտելով։ Շնորհակալություն։ 

Պատասխան՝ Բարև Ձեզ, այս պարագայում կարելի է չանհանգստանալ, քանի որ հնարավոր է, որ կնոջ օրգազմի զգալու հմտությունը, ունակությունը արթնանա որոշակի ժամանակ ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո կամ երբեմն ծննդաբերությունից հետո: 

 

Անուն՝ Մարիամ 

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, ունեմ մի քանի հարց.

1. Եթե օրվա մեջ 20 տարեկան երիտասարդը զբաղվում է ինքնաբավարարմաբ ձեռնաշարժության միջոցով և օրվա ընթացքում դա անում է 7-8 անգամ, կարող է համարվել հիվանդություն։ Եվ եթե այո, ինչպես կարելի է բուժել։ Եվ ապագայում կարող է ազդել սեռական նորմալ շփման վրա։ 2. Եթե 16 տարեկան աղջիկը զբաղվում է ինքնաբավարարմաբ և դա կարող է լինել շաբաթական 1-2 անգամ, արդյոք, դա չի ազդի հետագա սեռական շփման վրա և չի ներկայացնի իրանից բարդություններ հղիանալու և հղիության ժամանակ։ 

Պատասխան՝ 20 տարեկան երիտասարդի մոտ, որը չունի ռեգուլյար սեռական կյանք, արձանագրվում է մաստուրբացիայի ֆիզիոլոգիական հետևյալ տեսակը՝ մաստուրբացիա գերսեքսուալության տարիքում, սակայն Ձեր նշված հաճախականությունը որոշակիորեն կարող է խոչընդոտել երիտասարդի առօրյա կենսագործունեությանը, ուստի կարծում եմ անհրաժեշտ կլինի անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն: Աղջկա պարագայում մաստուրբացիան նույնպես չի անդրադառնում հետագայում սեռական կյանքի վրա, ինչպես նաև հղիության վրա: 

 

Անուն՝ Ռուբինա 

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, սեռական հարաբերությունից հետո վարդագույն արտադրություն ունեմ, շատ քիչ է, արժի անհանգստանալ, հնարավո՞ր է՝ վիժում լինի։ 

Պատասխան՝ Ամեն դեպքում, եթե հղի եք, կարծում եմ՝ անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ։

 

Անուն՝ Ալինա

Հարց՝ Բարեվ Ձեզ, ամուսնացած եմ արդեն 4 տարի ու երբեք սեռական հարաբերության ժամանակ օրգազմ չեմ ունեցել, ամուսնուս մոտ էլ առաջին ակտից հետո երկրորդը ոչ մի ձև չի ստացվում, չի գրգռվում առաջին ակտից հետո։ 

Պատասխան՝ Ըստ ձեր նկարագրութան՝ առկա է օրգաստիկ դիսֆուկցիա / անօրգազմիա /, այն կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, ուստի անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն և կատարել որոշակի հետազոտություններ, այնուհետև իրականացնել արդյունավետ բուժում: