«Ունեմ անկանոն դաշտանային ցիկլ, չեմ հղիանում, ինչ խորհուրդ կտաք». ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

 Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Անուշ

Հարց՝ Բարև Ձեզ, արդեն 4 ամիս է՝ ծննդաբերել եմ, բայց դաշտան չեմ տեսնում: Դա նորմա՞լ է:

Պատասխան՝ Եթե գտնվում եք ԿԿ-ի փուլում, ապա դաշտանի կարգավորումը կարող է տևել մինչև 1 տարի։

 

Անուն՝  Անահիտ

Հարց՝ Բարև Ձեզ: Ես հանձնել եմ հորմոնի անալիզներ, որի արդյունքում պարզվել է, որ ֆոլիկուլախթանիչ հորմոնը 4.66 է, իսկ լյուեիտինացնողը՝ 5.41: Այս արդյունքները նորմա՞լ են: Հնարավո՞ր է հղիանալ:

Պատասխան՝ Միայն այդ 2 տվյալները բավարար չեն, անհրաժեշտ է լիարժեք հետազոտություն։

 

Անուն՝ Անանուն

Հարց՝ Բարև Ձեզ, ամեն ամիս հույս եմ ունենում, որ կհղիանամ, բայց ամեն ամիս դաշտան եմ տեսնում: Ի՞նչ անեմ:

Պատասխան՝ Ազատ սեռական հարաբերության պարագայում հղիության բացակայությունը 1 տարի և ավելի դեպքում համարվում է անպտղություն։ Անհրաժեշտ է դիմել բժշկի զուգընկերոջ հետ միասին։

 

Անուն՝ Ռուզաննա

Հարց՝ Բարև Ձեզ, դոստինեքս ընդունելու ժամանակ հնարավո՞ր է՝ հղիություն լինի: Ինչպե՞ս իմանամ, որ հղի եմ:

Պատասխան՝ Հնարավոր է՝պրոլակտինի բարձր մակարդակը ճնշում է ձվազատումը։ Դեղորայքի ընդունման ընթացքում այն կարող է վերականգնվել։ Հղիության կասկածի պարագայում դիմեք բուժումը նշանակող բժշկին։

 

Անուն՝ Սերինե

Հարց՝ Հարգելի բժիշկ, արդեն 6 ամիս է՝ ամուսնացած եմ, ունեմ անկանոն դաշտանային ցիկլ՝ 22-ից 51 օր ինտերվալով, չեմ հղիանում, ինչ խորհուրդ կտաք:

Պատասխան՝ Դիմեք մասնագետի, անցեք սոնոգրաֆիկ և հորմոնալ հետազոտություններ։