«Թունավոր հղիության ընթացքում ի՞նչ կարելի է անել՝ վիճակը մեղմացնելու համար». ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, հղիությունս, ըստ դաշտանի առաջին օրվա, 7 շաբաթական է, իսկ ՈՒհձ-ով 4-5 շաբաթական է, ունեմ արնաջրային արտադրություն, գոտկատեղի և ողնաշարի ներքևի հատվածում ցիկլի օրերի նման ցավեր ունեմ, 1 շաբաթից նորից ՈւՀՁ է նշանակվել, սա նորմա՞լ է, թե վիժում է սկսվել։

Պատասխան՝ Դաշտանի առաջին օրվա հետ ժամկետի անհամապատասխանությունը կարող է կապված լինել ուշ օվուլյացիայի հետ։ Արտադրություն հաճախ է նկատվում այդ շրջանում, եղեք հսկողության ներքո։

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ինձ մի հարցով օգնեք, գրեթե 2 շաբաթ դաշտան չէի տեսել, հետո բաց գույնի արյուն տեսա, հետո գիշերը դաշտան սկսվեց, բայց առավոտյան արդեն արտադրություն չկար, երեկոյան վարդագույն արտադրություն եղավ։ Խնդրում եմ՝ օգնեք։ 1,5 տարի է՝ ամուսնացած եմ։ Հնարավո՞ր է՝ հղիություն է։

Պատասխան՝ Հնարավոր է՝ անև հղիություն լինի, թեստ արեք կամ հանձնեք ԽԳ՝ հստակ իմանալու համար։

 

Անուն՝ Էմմա

Հարց՝ Բարև Ձեզ, հղի եմ, կարո՞ղ եք օգնել հաշվարկներով իմանալ սեռը։

Պատասխան՝ Սեռը որոշվում է հենց բեղմնավորման պահին, հստակ հաշվարկներ գոյություն չունեն։

 

Անուն՝ Նարինե

Հարց՝ Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, հղի եմ, հղիությանս ընթացքում արյունային արտադրություն ունեմ։ Ի՞նչն է պատճառը։

Պատասխան՝ Դիմեք բժշկի, անցեք սոնոգրաֆիա, տվյալ նշանները կարող են հանդիսանալ վիժման նախանշան։ 

 

Անուն՝ Նորայր

Հարց՝ Թունավոր հղիության ժամանակ ի՞նչ կարելի է անել՝ վիճակը մեղմացնելու համար։ 

Պատասխան՝ Տոքսիկ հղիության դեպքում միշտ չէ, որ կա միջամտության կարիք, եթե փսխումների քանակը օրվա ընթացքում 8 եւ ավելի անգամ են, նկատվում է քաշի կորուստ, ապա անպայման դիմեք հղիությունը հսկող բժշկին։