«Աչքերի ցավն ու հոգնածությունը հղիության հետևանք կարո՞ղ է լինել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները   

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

Անուն: Թինա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, արդեն մեկ շաբաթ է՝ աչքերի հոգնածություն ու մղկտոց եմ ունենում: Դա կարո՞ղ է հղիության հետևանք լինել, և արդյոք վտանգավոր հետևանքներ կլինեն:

Պատասխան: Հղիության հետևանք չի կարող լինել դա: Փորձեք կենսակերպի հետ կապել գանգատը:

 

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ: Ես ունեմ 1,7 տարեկան երեխա, արդեն մի քանի օր է՝ չեմ կերակրում, բայց կրծքերիս մեջ ցավ եմ զգում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Դեղ չեմ օգտագործում, որովհետև մոտ ապագայում ցանկանում եմ երկրորդ անգամ հղիանալ: Շնորհակալություն:

Պատասխան: ԿԿ դադարեցումը պիտի լինի գրագետ և աստիճանաբար: Եթե 1 օրում եք որոշել դադարեցնել, ապա առանց դեղորայքի միգուցե խնդիրներ ունենաք: Սահմանափակեք հեղուկի օգտագործումը, ձիգ կրծքկալ կրեք և կուրծքը ոչ մի պարագայում չկթեք:

 

Անուն: Մարուսյա

Հարց: Բարև Ձեզ, բժիշկ, արգանդիս վզիկի շուրջ քոր ունեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Դիմեք գինեկոլոգի՝ համապատասխան հետազոտությունները անցնելու և բուժում ստանալու համար:

 

Անուն: Մանե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, մոտ երեք շաբաթական հղի եմ: Մուգ գույն ունեցող արյուն եմ նկատել մեզի հետ: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ է կատարվում: Ես ՌԴ-ում եմ հիմա ու փաստաթղթերի պատճառով չեմ կարող գնալ հետազոտության: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան: Սպառնացող վիժում է, անհապաղ պետք է դիմել բժշկի:

 

Անուն: Անի

Հարց: Հնարավո՞ր է՝ աղջիկը չունենա կուսաթաղանթ: Ինչպե՞ս կբացատրեք:

Պատասխան: Հնարավոր է կուսաթաղանթի բնածին բացակայություն:

 

Անուն: Սիրանուշ

Հարց: Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ՝ եթե աղջիկը կույս է, բայց հետանցքից եղել է սեռական հարաբերություն, հնարավոր է հղիանալ:

Պատասխան: Հնարավոր է հետանցքից սերմնահեղուկը լցվի հեշտոց և լինի հղիություն:

 

Անուն: Վարդուհի

Հարց: Բարև Ձեզ: Հղիությունը 1.5 ամսական է: Եթե հակաբեղմնավորիչ օգտագործենք, վիժում հնարավո՞ր է լինի: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հղիության ժամանակ հակաբեղմնավորիչ օգտագործելու կարիք չկա:

 

Անուն: Մարիաննա 

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ խնդիր՝ արգանդի միոմա՝ երեք հանգույց: Հղիություն կար, 7-րդ շաբաթում արյուն նկատեցի, հղիությունն ընդհատեցին՝ չզարգացող համարելով: Ի՞նչը պատճառ կարող էր հանդիսանալ չզարգացող հղիության համար։

Պատասխան: Պատճառները բազմաթիվ են, հնարավոր է՝ նաև միոմաները լինեն պատճառ: