Այժմ ծննդաբերությունը տևում է ավելի երկար, քան 50 տարի առաջ էր

Ծննդաբերություն

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները պնդում են, որ 1960-ականների համեմատ ամերիկացի կանայք ծննդաբերության ժամանակ ծախսում են 2-3 ժամ ավելի: Լրացուցիչ ժամանակը ծախսվում է ծննդաբերության 1-ին՝ ամենաերկար փուլում՝ «ուժ տալու» գործընթացից առաջ: 

Ժամանակակից մայրերն ինքնին տարբերվում են 50-ականների մայրիկներից. միջին հաշվով, նրանք ավելի տարիքով են և ավել են կշռում, հետևաբար նրանց պտուղը ևս ավելի մեծ է:

«Մենք չենք կարողացել լիարժեք ուսումնասիրել հնարավոր պատճառները», - ասել է Երեխայի առողջության ազգային ինստիտուտի հետազոտող Կատերին Լաֆոնը:

Միակ բացատրությունը դեռևս մնում է այն, որ այժմ կանայք դիմում եմ էպիդուրալ ցավազրկման մեթոդին, ինչը հիմա ավելի տարածված է, քան 50 տարի առաջ: 

Ինչպես հայտնի է, էպիդուրալ ցավազրկումը երկարացնում է ծննդաբերության գործընթացը 40-ից 90 րոպեով, նշել է Լաֆոնը:

Tert.am

Գովազդ