Ի՞նչ տանել ծննդատուն

Ծննդաբերություն

Հղիության 35-36-րդ շաբաթներին արդեն ցանկալի է պատրաստել պայուսակը, որ ձեզ հետ ծննդատուն եք տանելու: Երկրորդ պայուսակը` հիվանդանոցից դուրս գրվելու համար իրերով ևս ցանկալի է նախապես պատրաստել և ցույց տալ ամուսնուն, որպեսզի որևէ բան չմոռանա, երբ գա ծննդատուն ձեր հետևից:

Իրեր, որ հարկավոր է ծննդատուն տանել.

Փաստաթղթեր

  • Ծննդօգնության հավաստագիրը
  • Եթե ծննդատան հետ պայմանագիր ունեք, ապա նաև պայմանագիրը
  • Անձնագիրը
  • Բժշկի այցեքարտը հեռախոսով, եթե կոնկրետ բժշկի հետ պայմանավորվածություն ունեք
  • Բջջային հեռախոս լիցքավորման լարով:
  • Իրեր

    • Լվացվող հողաթափեր
    • Խալաթ
    • 2-3 բամբակյա գիշերանոց կամ վերնաշապիկ (գիշերանոցը պետք է առավելագույնս հարմար լինի կրծքով կերակրելու համար)
    • 2 զույգ բամբակյա գուլպա
    • Մի քանի վարտիք (ոչ մի դեպքում սինթետիկ չպետք է լինի)
    • 1-2 տուփ ներծծման առավելագույն հնարավորությամբ միջադիրներ
    • Կրծքով կերակրող մայրիկների համար նախատեսված կրծկալ
    • Կրծքի համար նախատեսված միջադիրներ
    • Պտուկների ճաքերի համար կրեմ
    • Մանկական օճառ
    • Ատամի խոզանակ և մածուկ
    • Շամպուն, օճառ, սպունգ
    • Դեմքի և բաղնիքի սրբիչ
    • Փափուկ զուգարանի թուղթ
    • Անձեռոցիկ
    • Դեմքի խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկան` կրեմ, շրթների բալզամ, հայելի
    • Սանր, մազի բռոշ,
    • Բաժակ, ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ
    • 3-6 կգ երեխաների համար նախատեսված տակդիրներ
    • 2 զույգ շոր մանկիկի համար

    Հիվանդանոցից դուրս գրվելու համար

    • Հագուստ ու կոշիկ ձեզ համար ըստ եղանակի
    • Շապիկ, կոմբինիզոն, գլխարկ, գուլպա և վերնահագուստ մանկիկի համար
    • Ծածկոց
    • Տակդիր, եթե ծննդատուն տանելու համար քիչ եք վերցրել:

    Բարի ազատում Ձեզ:

    Գովազդ