Ծննդաբերությունը և արգանդի միոման

Ծննդաբերություն

Կարծիք կա, որ միոման ազդում է ծննդաբերության ընթացքի վրա: Իսկապես, միոմա ունեցող կանանց մոտավորապես կեսի մոտ ծննդաբերությունը ձգձգվում է: Բացի այդ, հաճախ է կեսարյան հատման կարիք լինում:

  Միոման ինքնին չի խանգարում երեխայի լույս աշխարհ գալուն: Սակայն միոմատոզ հանգույցների և երեխայի ոչ ճիշտ դիրքի համադրությունը հաճախ պատճառ են դառնում, որ ծննդալուծումը կատարվի կեսարյան հատման միջոցով: Որոշ դեպքերում, օրինակ, երբ կտրվածքի մասն համընկնում է միոմայի տեղակայման վայրի հետ, բժիշկը կարող է հեռացնել ուռուցքը:

Միոմա ունեցող հղիների մոտ հաճախ է տեղի ունենում պլացենտայի շերտազատում, ինչը բժիշկները հաշվի են առնում ծնունդն ընդունելիս:

Հետծննդաբերական շրջան

Միոմայի առկայությամբ կարող են պայմանավորվել ինչպես վաղ,  այնպես էլ ուշ շրջանի հետծննդաբերական բարդությունները:

Վաղ  շրջանի բարդություններից է արյունահոսությունը՝ պայմանավորված արգանդի ցածր տոնուսով, ընկերքի ամուր կպումը և սերտաճումը:

Ուշ շրջանի բարդություններից է արգանդի ոչ ամբողջական ինվոլյուցիան, երբ արգանդն իր նախկին չափսերին չի վերադառնում, ինֆեկցիոն հիվանդությունները:

Կարդացեք նաև`

Արգանդի միոման և հղիությունը

Արգանդի միոմա. պատճառներն ու բուժումը

Նյութն ըստ medportal.ru կայքի

Գովազդ