Կարելի՞ է, արդյոք, կեսարյան հատումից հետո ծննդաբերել բնական ճանապարհով

Ծննդաբերություն

Կարելի՞ է,  արդյոք,  կեսարյան հատումից հետո ծննդաբերել բնական ճանապարհով

Վերջին շրջանում գինեկոլոգները  և մանկաբարձները  անընդհատ քննարկում են այս թեման: Ենթադրվում է, որ կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը կարող է վտանգել և՛ մանկիկի, և՛ մոր կյանքը: Ինչու՞:

Թեմայի շուրջ իր կարծիքն է արտահայտել  Կանանց առողջության Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Լոգինովան:

2012 թվականի տվյալներով՝  Մեծ Բրիտանիայում կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերած 13 տոկոս կանանց մոտ առաջացել են լուրջ բարդություններ: 75 տոկոսի դեպքում կանայք իրենք չեն ցանկացել կեսարյան հատումից հետո ծննդաբերել բնական ճանապարհով: Նրանք մտավախություն են ունեցել, որ նորածնի մոտ կարող է առաջանալ  հիպօքսիա՝ թթվածնային քաղց:


Ո՞ր դեպքերում  է կարելի բնական ծննդաբերություն կեսարյան հատումից հետո

Ամերիկյան համալսարանի գինեկոլոգների խորհրդի սահմանած նորմերի համաձայն՝ կեսարյան հատումից հետո բնական ծննդաբերություն կարելի է, եթե.

  • Նախորդ կեսարյան հատման ժամանակ հորիզոնական կտրվածքի փոխարեն կատարվել է արգանդի պատռվածք, և այժմ կեսարյան հատումն ավելի ռիսկային է, քան բնական ծննդաբերությունը:
  • Արգանդում չկան միոմաներ, կիստաներ և բացի կեսարյան հատումից, այլ վիրահատական սպիներ:
  • Ծնունդն ընդունում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ և անհրաժեշտության պահին կարող են սկսել կեսարյան հատում:
  • Հիվանդասենյակում, որտեղ դուք ծննդաբերում եք, գտնվում է նաև անեսթեզիոլոգ եւ մանկական ռեանիմատոլոգ՝ անհրաժեշտության պահին օգնության հասնելու համար:
Աղբյուրը՝ mama.ru
Գովազդ