Երեխայի ծնունը միշտ էլ ուրախություն է ընտանիքի համար: Սակայն երբեմն այդ ուրախությունը կարող է խամրել` պայմանավորված երիտասարդ մայրիկի վիճակով` ընդ որում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան: Եթե ծննդաբերությունից մի քանի օր կամ շաբաթ անց կինը իրեն սկսում է տարօրինակ պահել, օրինակ, չի ուզում փողոց դուրս գալ, անտեղի անհանգստանում է երեխայի համար, ոչ մեկին երեխայի մոտ չի թողնում կամ, ընդհակառակը, անտարբեր է երեխայի նկատմամբ, նման նշանները վկայում են հետծննդաբերական փսիխոզի մասին:

Հետծննդաբերական փսիխոզ առաջանում է ծննդաբերած կանաց 0,1-1,2 տոկոսի մոտ: 40-50 տոկոսի դեպքում հիվանդությունը պայմանավորված է մոր հոգեկան խանգարումներով, սակայն մնացած դեպքերում հիվանդության պատճառը  հղիության ոչ նորմալ ընթացքն է:  Հետծննդաբերական փսիխոզի առավել շատ հանդիպող տարբերակներից է հետծննդաբերական դեպրեսիան:

Հետծննդաբերական փսիխոզը հազվադեպ, բայց  լուրջ բարդություն է, որ հանդիպում է ծննդաբերող հազար կանանցից մեկի մոտ:

Մինչև ծննդաբերությունը կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է, հիվանդության որևէ ախտանիշ չկա: Սակայն ծննդաբերությունից հետո, որպես կանոն, խնդիրները սկսվում են: Ծննդաբերությունը հաճախ լինում է շատ բարդ ու երկարատև,  երբեմն էլ ավարտվում է կեսարյան վիրահատությամբ: Պատահում է, որ կինը նման դեպքում շատ արյուն է կորցնում կամ նրա մոտ հետծննդաբերական սեպսիս է սկսվում (արյան

Որպեսզի ծննդաբերությունից հետո օրգանիզմը շուտ վերականգնվի, հարկավոր է հատուկ սննդակարգ պահպանել:

Ծննդաբերությունից հետո հոգնածությունը  փախհատուցվում է դրական էմոցիաներով, որոնք երեխան է առաջացնում: Երեխայի կյանքի առաջին իսկ րոպեներից նրա մասին հոգ տանելու ցանկություն է առաջանում մայրիկի մեջ: Խանգարում է միայն հոգնածությունը: Բացի այդ, կաթն էլ է քիչ:

Անհանգստանալու կարիք չկա: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կկարգավորվի: Գործընթացն արագացնելու համար հարկավոր է լավ հանգստանալ և հետևել հետծննդաբերական դիետային:

Հետևեք, որ սնունդը լինի դյուրամարս, հիպոալերգետիկ և դրական ազդի աղեստամոքսային համակարգի վրա:

Ծննդաբերության հաջորդ օրը սովորաբար ուտելու ցանկություն չի

Շատ կերակրող մայրեր դեմ են առնում պտուկների ճաքելու խնդրին, որը բավականին ցավոտ երևույթ է:

Խնդրից խուսափելու համար  մանկաբարձ Սիրանուշ Պողոսյանը խորհուրդ է տալիս կերակրող մայրերին  ուշադրիր հետևել, որ կերակրելիս  երեխայի դիրքը ճիշտ լինի և կուրծք ուտելիս փոքրիկը բռնի ոչ թե պտուկը, այլ պտուկի շրջակա օղակը: Պետք է ուշադիր լինել, որ երեխան բերանը լայն բացի, որպեսզի ներքևի շուրթը չծալվի:

Ըստ Պողոսյանի` պտուկների ճաքելու պատճառ կարող են լինել նաև                                            հաճախակի լվացումները, հատկապես օճառով. այդպիսով  հեռացվում է պտուկների և հարպտկային մաշկի բնական ճարպը, իսկ  չոր մաշկն ավելի հեշտությանբ է վնասվում և ճաքճքում:

«Հարկավոր է հետևել, որ պտուկները կերակրելուց հետո թաց չմնան,-խորհուրդ է տալիս մասնագետը: -Կրծկալը կոճկելուց առաջ փափուկ կտորով պետք է զգուշորեն չորացնել կուրծքը: Անհրաժեշտ է պտուկները չորացնել բաց օդում` արևի տակ, կամ էլեկտրական վարսահարդարիչով»:

Սիրանուշ Պողոսյանը պտուկների ճիշտ խնամքի համար մի քանի խորհուրդներ է տալիս.

  • Կերակրելուց առաջ մի փոքր կաթ կթել, որպեսզի կրծքերը փափկեն, և երեխան կարողանա կրծքի

Ծննդաբերությունից հետո ճիշտ սնվելը երեխայի առողջության գրավականներից է: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մայրիկները պահպանեն հատուկ հետծննդաբերական դիետան:

Մի քանի խորհուրդ հետծննդաբերական սննդակարգի մասին

  • Նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը
  • Հում կաթնաշոռը փոխարինեք դրանով պատրաստված բլիթներով
  • Բազմազան դարձրեք հետծննդաբերական դիետան բանջարեղենային սուպերով, սալաթներով
  • Սննդակարգում կրճատեք հատիկավորների և կաղամբի օգտագործումը
  • Մսերից նախապատվությունը տվեք հորթի և նապաստակի մսին: Ծննդաբերությունից մեկ շաբաթ անց կարելի է ուտել նաև  հավի

Շատ երիտասարդ մայրիկների համար ծննդաբերությունից հետո նախկին ինտիմ հարաբերությունները վերականգնելը խնդիր է դառնում: Ամուսիններին որոշ ժամանակ է հարկավոր` իրենց նորմալ սեռական կյանքը վերականգնելու համար:

Մասնագետների կարծիքով` ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունների մասին ամենաշուտը կարելի է մտածել 6 շաբաթ անց: Ըստ մասնագետների, կախված հղիության ընթացքից և ծննդաբերությունից, ամուսինները կարող են սեռական հարաբերություններ ունենալ ծննդաբերությունից հետո 1,5-2 ամիս հետո, երբ կնոջ օրգանզմը վերականգնված կլինի ծննդաբերությունից հետո: Այս հարցում ցանկալի է խորհրդակցել բուժող բժշկի հետ, որն ավելի կոնկրետ խորհուրդներ կտա:

Ամուսինների միջև նորմալ հարաբերությունները վերականգնելու համար մասնագետները մի քանի խորհուրդ են

Խիստ կարևոր է մաստիտների կանխարգելումը, որն սկսվում է կանանց կոնսուլտացիայից: Մանկաբարձուհին  նախ պետք է ուշադրություն կենտրոնացնի հղի կնոջ օրգանիզմում եղած ինֆեկցիայի օջախներին /փչացած ատամներ, թարախային տոնզիլիտ և այլն/ ` ժամանակին դրանք բուժելու նպատակով: Բոլոր հղի կանանց խորհուրդ է տրվում ամեն օր լվանալ կրծքագեղձերը գոլ ջրով և չորացնել կոշտ սրբիչով: Եթե պտուկները լավ արտահայտված չեն կամ տափակ են, խորհուրդ է տրվում կատարել պտուկների մերսում` ձգելով դեպի դուրս:

Ծննդաբերությունից հետո ծննդկանը կերակրումից առաջ պետք է հոսող ջրի տակ օճառով լվանա ձեռքերը, նաև

Այլ հոդվածներ …

Գովազդ