Հետծննդյան դեպրեսիայի մեջ են ընկնում նաեւ տղամարդիկ

Հետ ծննդյան շրջան

Հեզազոտողները վստահ են, որ հայրերի հետծննդյան ապրումները բացասական են ազդում նաև երեխաների վարքի վրա, դեպրեսիվ հայրերը առաջին մի քանի ամիսներին քիչ ժամանակ են տրամադրում իրենց երեխային, և շփման պակասն ուղղակիորեն ազդում է երեխայի զարգացման ընթացքի վրա:

Օքսֆորդի գիտնականները հետազոտել են 40 հայրերի, որոնց երեխաները եղել են մինչև 3 ամսական, նրանց կեսը հետծննդյան դեպրեսիա է ունեցել և ավելի կենտրոնացած իրենց խնդիրների վրա, քան երեխաների:

Հետազոտողների կարծիքով` շփման բացակայությունը կյանքի առաջին ամիսներին կարող է բացասաբար ազդել երեխաների հետագա վարքի վրա: Հայրերը մայրերի պես հորոմնալ փոփոխություններ չեն ունենում, բայց նրանք կյանքում կատարվող փոփոխությունը ծանր են տանում: Հետծննդյան դեպրեսիայի հակում ունի հայրերի մոտ 5 տոկոսը, կանանց թիվն այս հարցում կրկնակի մեծ է:

Գիտնականներն առայժմ միայն վիճակագրությունն են ֆիքսել, իսկ պատճառները դեռ անհայտ են, ամենայն հավանականությամբ հայրական դեպրեսիայի պատճառը ֆինանսական ահռելի ծախսերն են, որոնք պահանջվում են երեխայի խնամքի ու առողջության համար, կնոջ հետ հարաբերությունների նոր փուլը և նոր պատասխանատվությունից վախը:

Արմնյուզ

Բուժակ

Գովազդ