Հղի կնոջ և կերակրող մոր սննդային ռեժիմի մասին /մաս.3/

Հետ ծննդյան շրջան

Կրծքագեղձերի ֆունկցիայի ուժեղացմանը նպաստում են խմորասնկերը: Ելնելով դրանից, կերակրող մորը նշանակում են գարեջրի չոր խմորասնկեր: Գտնում են, որ այս դեղամիջոցի ազդեցության տակ ամբողջ լակտացիայի ընթացքում կաթի մեջ շատանում են լիզոցիմը, սպիտակուցները և ճարպերը: Հետևաբար, այդ կաթով սնվող երեխաները ավելի լավ են աճում և, բացի այդ, նրանց օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանում է:

Կնոջ կրծքի կաթի որակը լավանում է նաև այն դեպքում, երբ նրա օրաբաժնում ավելացվում է վիտամին D-ի յուղային լուծույթի պարունակությունը` օրվա ընթացքում 20.000 միջազգային միավորի չափով/մեկ ամիս տևողությամբ/:

Բացի սննդի որակական կազմի ճիշտ կազմակերպելուց, կարևոր նշանակություն ունի նաև սննդամթերքների տեխնոլոգիական մշակման բնույթը, ինչպես նաև սնուցման ռեժիմը: Կոշտ սնունդը ավելի մեծ պահանջ է ներկայացնում կնոջ ստամոքսա-աղիքային համակարգում, որի հետևանքով երբեմն հնարավոր է դառնում խանգարումը: Եթե վերջինիս հետևանքով վրա է հասնում փսխումը կամ փորլուծությունը, ապա անժխտելի ձևով ընկճվում է կաթի արտադրությունը, սա էլ իր հերթին հասցնում է երեխայի սնուցմանը, հետևաբար և աճի խանգրմանը: Եզրակացությունը պարզ է, կերակրող մոր սնունդը պետք է լինի հեղուկ և կիսահեղուկ վիճակում, դյուրամարս:

Ինչպես արդեն նշվեց, կերակրող մոր համար էական նշանակություն ունի նաև սնուցման ռեժիմը: Նպատակահարմար է սնունդը կազմակերպել որոշակի ժամերի ընթացքում այն հաշվով, որ ապահովվեն ընդմիջումները:

Կերակրող մայրը օրվա ընթացքում 3-4ժամ պետք է գտնվի մաքուր օդի միջավայրում, ճիշտ կերպով կազմակերպի իր հանգիստը: Այս պայմաններում միայն կարելի է ապահովել կրծքագեղձերի նպաստավոր գործունեությունը և մանկանն ապահովել մայրական կաթով, որն այնքան կարևոր նշանակություն ունի վաղ հասակի երեխաների աճի  ու զարգացման համար:

Կարդացեք նաև

Հղի  կնոջ և կերակրող մոր սննդային ռեժիմի մասին /մաս1/

Հղի  կնոջ և կերակրող մոր սննդային ռեժիմի մասին /մաս2/

Ներկայացրեց Անի Ասատրյանը

Գովազդ