Արժե՞ պահպանել ընտանիքը հանուն երեխաների

Հետ ծննդյան շրջան

Այս հարցը իրենց տալիս են հիմնականում նրանք, որոնք կանգնած եմ ամուսնալուծության խնդրի  առջև: Հասկանալի է, որ ամեն պարագայում ծնողների ամուսալուծությունը հետք է  թողնում երեխաների  հոգեբանական վիճակի վրա: Սակայն լուծո՞ւմ է արդյոք հանուն երեխայի ընտանիքը պահպանելը և նման կերպով ընտանիքի պահպանությունն արդյոք իրատեսական է: Կլինի՞ արդյոք դրանից բոլորին լավ ու հեշտ,  թե՞ այս միջոցով կսրվի իրավիճակը:  Այս բոլոր հարցերին միանշանակ պատասխաններ չկան, այդ իսկ պատճառով եկեք վերլուծենք ամեն մի փաստ և նյուանս:

Այս հարցը իրենց տալիս են հիմնականում նրանք, որոնք կանգնած եմ ամուսնալուծության խնդրի  առջև: Հասկանալի է, որ ամեն պարագայում ծնողների ամուսալուծությունը հետք է  թողնում երեխաների  հոգեբանական վիճակի վրա: Սակայն լուծո՞ւմ է արդյոք հանուն երեխայի ընտանիքը պահպանելը և նման կերպով ընտանիքի պահպանությունն արդյոք իրատեսական է: Կլինի՞ արդյոք դրանից բոլորին լավ ու հեշտ,  թե՞ այս միջոցով կսրվի իրավիճակը:  Այս բոլոր հարցերին միանշանակ պատասխաններ չկան, այդ իսկ պատճառով եկեք վերլուծենք ամեն մի փաստ և նյուանս:

Շատերն  ապրում եմ անհաջող ամուսնական կյանքով հանուն երեխաների: Այստեղ իրավիճակը երկակի  է. մի կողմից երեխաներին օբյեկտիվորեն ծանր է տանել ծնողների բաժանումը և ընդունել ծնողի նոր կողակցին, եթե հայտնվի այդպիսին:

Ոչնչով լավ չէ նաև իրավիճակը, երբ փոքրիկը մեծանում և դաստիարակվում է ընտանիքում, որտեղ չկան իսկական հարաբերություններ, չկա սեր, չկա միմյանց հասկանալու ձև և փոխադարձ հարգանք: Այդ իսկ պատճառով, եթե մեծահասակները որոշում են կայացնում բաժանվել կամ  պահպանել ընտանիքը հանուն երեխայի, պետք է հստակ ծանրութեթև անեն  բոլոր դրական և բացասական կողմերը:

Օրինակ, մի տարբերակ  է,  երբ ամուսնությունը իր բնույթով սովորական է.  ծնողները չեն  վիճում, ընտանիքով  միասին ժամանակ են անց կացնում, երեխանը իրենց լավ  են զգում, ամեն ինչ գնում է իր հունով: Դրա հետ մեկտեղ հայտնի է, որ զույգերից մեկը կամ կողքից մեկին ունի կամ շուտ շուտ «ձախ» է գնում: Ժամանակ առ ժամանակ վեճեր են առաջանում, սակայն թաքուն, երեխաներին չվերաբերող, տան մեջ դա փոթորիկի չի վերածվում: Կամ ծնողների մեջ կան  կանցաղային և աշխարհայացքների տարաձայնություններ, սեր չկա, միասնական ապագա չեն տեսնում , բայց ընտանիքում դեռևս ամեն ինչ բարեհաջող է: Կամ, օրինակ, ամուսիններից մեկը ինչ-որ  առումով դժգոհ է կողակցից, մտածում է բաժամնան  մասին, բայց խղճում է երեխաներին:

Նմանատիպ հանգամանքներում , իհարկե, հարկավոր է մտածել, գուցե հանուն երեխաների արժե  պահպանել ընտանիքը` ծայրահեղ դեպքում մինչև որոշակի ստատիկ ժամանակահատվածի (երեխան գնա դպրոց, ընդունվի համալսարան,  սկսի ինքնուրույն կյանք վարել):

Տարբերակ երկրորդ՝ տանը չկա ոչ սեր, ոչ փոխադարձ ըմբռնողություն, ծնողները անընդհատ վիճում են, համարյա չեն  շփվում, ընտանիքով միասին  ժամանակ չեն անցկացնում  և այլն: Օրինակ, հայրիկը համարյա տանը  չի լինում, կամ մայրիկը ավելի շատ գերադասում է իրենով զբաղվել: Այսպիսի մոդելով ընտանիքը համարվում է ոչ բարենպաստ երեխայի հոգեկանի համար,  և ավելի լավ է այն բացակայի, քան լինի: Ավելի լավ է շուտ բաժանվել  և ամեն ինչ բացատրել երեխային, քան նրան մշտական սթրեսի ենթարկել՝ նրա մեջ ձևավորելով ընտանիքի ոչ ճիշտ և ոչ ադեկվատ մոդել: Այստեղ հարց է առաջանում ՝ որն է փոքրիկի համար ավելի լավ՝ ապրե՞լ իրար ատող ծնողների հետ,  թե՞  կրել ապահարզանի դժվարությունները  և ապրել մի ծնողի հետ: Ավելի լավ  է և Ձեզ ազատեք դժվար հարաբերություններից և երեխային՝ ընտանեկան ծանր միջավայրից:  Հիշեք, որ  ընտանեկան անառողջ մթնոլորտը  ներթափանցվում է նրա հեգեբանության մեջ, նա տանջվում է ձեզնից ոչ պակաս:

 

Շարունակելի

Գովազդ