Ինչու է տխրում նոր մայրացած կինը

Հետ ծննդյան շրջան

Հղիությունից անցումը մայրությանը կյանքի նոր կանոնակարգում է պահանջում` թե հոգեպես եւ թե ֆիզիկապես: Փոքրիկի աշխարհ գալու հենց առաջին օրերին օրինաչափ է, որ տրամադրության կտրուկ անկումներ ու վերելքներ լինեն:

Դուք կարող եք մեկ րոպեով երջանկանալ,  հետո միագամից արտասվել ու դառնալ  ճնշված: Կարող եք դառնալ բարկացկոտ, տխուր, դյուրագրգիռ կամ թեւաթափ: Այս ապրումները չեն նշանակում, որ դուք

Հղիությունից անցումը մայրությանը կյանքի նոր կանոնակարգում է պահանջում` թե հոգեպես եւ թե ֆիզիկապես: Փոքրիկի աշխարհ գալու հենց առաջին օրերին օրինաչափ է, որ տրամադրության կտրուկ անկումներ ու վերելքներ լինեն:

Դուք կարող եք մեկ րոպեով երջանկանալ,  հետո միագամից արտասվել ու դառնալ  ճնշված: Կարող եք դառնալ բարկացկոտ, տխուր, դյուրագրգիռ կամ թեւաթափ: Այս ապրումները չեն նշանակում, որ դուք վատ մայր եք կամ չեք սիրում ձեր փոքրիկին:

Տրամադրության տատանումները կապված են այն հորմոնի հետ, որ առաջանում է ծննդաբերությունից հետո: Էստրոգենի եւ պրոգեստերոնի այն մակարդակը, որ պետք է հղիության ժամանակ, կտրուկ անկում է ապրում հղիությունից հետո: Դա էլ անդրադառնում է տրամադրության վրա, ինչին գումարվում է  հոգնածությունն ու անքնությունը:

Բարեբախտաբար, հետծննդյան ապատիան տեւում է մի քանի օր կամ շաբաթ եւ անցնում է ինքնաբերաբար: Եթե դուք էլ եք հետննդյան անկումնային տրամադրության մեջ, փորձեք հնարավորինս շատ  հոգ տանել ձեր մասին: Կերեք առողջարար սնունդ եւ հանգստացեք որքան հնարավոր է շատ:  Հատկապես անքուն գիշերները  կարող են  խորացնել  տխրությունը:

Ինչ անել, որ բանը չհասնի դեպրեսիային

  • Մի մերժեք  օգնության ձեռքը
  • Թույլ տվեք ընտանիքին ու  ընկերներին  օգնել ձեզ գնումների, կենցաղային մաքրության, երեխայի խնամքի հարցերում
  • Թույլ տվեք որեւէ մեկին պատրաստի ձեր ճաշը կամ պահի երեխային մինչ դուք ցնցուղ կընդունեք կամ պարզապես կթոթափեք  հոգնածությունը
  • Շատ հանգստացեք եւ կերեք առողջարար կերակուր
  • Զրուցեք սիրելիների կամ նոր մայրացած կանանց հետ, ովքեր կարող են  լսել ձեզ ու հավատացնել, որ դուք միայնակ չեք

Այդուհանդերձ, եթե հետծննդյան տրամադրության անկումը շարունակվում է ավելի, քան 1-2 շաբաթ, դիմեք ձեր բժշկին:

Աղբյուրը` http://www.safekids.org

Գովազդ