Հակաբեղմնավորման ո՞ր միջոցները կարելի է օգտագործել կրծքով կերակրման ժամանակ

Հետ ծննդյան շրջան

Պահպանակներ: Ամենաունիվերսալ միջոցը, որի ճիշտ օգտագործման դեպքում էֆեկտիվությունն  ապահովված է: Ոչ մի ազդեցություն չի գործում մոր և երեխայի վրա, չի նվազեցնում կաթնարտադրությունը և չի փոփոխում դրա բաղադրությունը:

Թերությունները՝ զգայունության սուբյեկտիվ նվազում, անհարմարություն կամ լատեքսից ալեգիա:

Մոմիկներ: Հարմար է ինչպես էպիզոդային, այնպես էլ հիմնական օգտագործման համար: Իր մեջ պարունակում  է սպերմատոզոիդները  քայքայող  նյութ: Գործող նյութերը չեն ներթափանցում արյան և կաթի մեջ: Այսինքն, ազդեցություն չեն գործում փոքրիկի վրա: Մոմիկները

Պահպանակներ: Ամենաունիվերսալ միջոցը, որի ճիշտ օգտագործման դեպքում էֆեկտիվությունն  ապահովված է: Ոչ մի ազդեցություն չի գործում մոր և երեխայի վրա, չի նվազեցնում կաթնարտադրությունը և չի փոփոխում դրա բաղադրությունը:

Թերությունները՝ զգայունության սուբյեկտիվ նվազում, անհարմարություն կամ լատեքսից ալեգիա:

Մոմիկներ: Հարմար է ինչպես էպիզոդային, այնպես էլ հիմնական օգտագործման համար: Իր մեջ պարունակում  է սպերմատոզոիդները  քայքայող  նյութ: Գործող նյութերը չեն ներթափանցում արյան և կաթի մեջ: Այսինքն, ազդեցություն չեն գործում փոքրիկի վրա: Մոմիկները

նաև արդյունավետ են գործում որոշ սեռավարակների դեմ, հիվանդածին բակտերիաների և վիրուսների դեմ՝ դրա հետ մեկտեղ չխախտելով բնականոն միկրոֆլորան:

 

Թերությունները՝  հրարավոր է այրման զգացողություն, ալերգիա, քայքայվում է  օճառի ազդեցությամբ:

Ներարգանդային պարույր: Որոշ պայմաններում բժշկի խորհրդատվությամբ կարելի է անգամ միանգամից ծննդաբերությունից հետո դնել, բայց ցանկալի է դա դնել 6 շաբաթ  հետո: Այն ուժեղ հակաբեղմնավորիչ է, սակայն դրա առկայությունը հնարավոր հղիությունը չի բացառում:  Տեղադրվում է միայն լավ մասնագետ գինեկոլոգի կողմից,  բուժզննում  անցնելուց հետո:

Թերությունները՝ կարող է լրջորեն վնասել արգանդը: Առաջացնում է անհարմարութուն և դաշտանի ժամանակ երկարեցնում է արյունային  արտադրությունը:

Դեղահաբեր: Կրծքով կերակրման ժամանակ կարելի է օտագործել  մոնոհորմոն գեստագեն հաբեր:

Դրանք պարունակում են մեկ հարմոն - պրոգեստերոնի անալոգը անհրաժեշտ նվազագույն չափաքանակով, ուստի չի ներթափանցում կաթի մեջ ու չի ազդում երեխայի վրա:  Սրա արդյունավետությունը, սակայն, ցածր է, ուստի ցանկալի է այն համադրել  պաշտպանական այլ միջոցների հետ:

Նման հաբերի  օգտագործումը կարող եք սկսել 4-րդ շաբաթից, եթե կրծքով չեք կերակրում, իսկ եթե կերակրում եք, ապա 6-րդ շաբաթից:

Թերությունները՝ Չի ապահովում  լիովին պաշտպանվածություն, անհրաժեշտ է օգտագործել   ըստ գրաֆիկի,  չի կարելի բաց թողնել ընդունելու ժամը,  կարող է առաջացնել սրտխառնոց, խախտել  դաշտանային ցիկլը:

Հորմոնալ ներարկումներ և պրոգեստիններով իմպլանտներ: Ներարկվում է ուսի մաշկի տակ: Իր մեջ ներառում է պրոգեստինային շարքի մեկ հարմոն, որը սովորաբար կարելի է օգտագործել կրքով կերակրման ժամանակ: Գործում է մի քանի տարի, անդյունավետությունը բարձր է:

Թերությունները՝ խախտում է դաշտանային ցիկլը, հնարավոր է առաջացնի երկար արյունահոսություն, ինչպես նաև բորբոքում ներարկման տեղում:

Ամլացում (արգանդափողերի փակում): Հարմար է միայն այն կանանց համար, ովքեր այլևս չեն  պլանավորում հղիանալ: Ծանր ծննդաբերությունից հետո Ձեզ կարող է թվալ, որ Դուք այլևս երեխա չեք ուզում ունենալ, սակայն անելով ամլացում, մի քանի տարի հետո սկսում եք զղջալ այդ մասին: Այդ իսկ պատճառով այն արվում է միային 35 տարեկանից բարձր կանանց և մինիմում երկու երեկա ունենալու դեպքում: Ամլացումը կատարվում է վիրահատության միջոցով: Պետք չէ այդ մասին շտապ որոշում կայացնել կամ դա անել այլոց ազդեցության ներքո:

 

Կարդացեք նաև`

Ե՞րբ և ինչպե՞ս պաշտպանվել ծննդաբերությունից հետո

Նյութն ըստ mama.ru կայքի

Շարունակելի

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք հակաբեղմնավորման մեթոդները, որոնք չի կարելի կիրառել կրծքով կերակրման ժամանակ

 

Գովազդ