33 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչ հրաշալի բան է մայրությունը

Հետ ծննդյան շրջան
  • Դուք երբեք չեք մտածում ձեզ համար զբաղմունք գտնել

  • Չեք մտածում կյանքի իմաստի մասին, քանի որ այն կա

  • Դուք այլեւս հղի չեքJ

  • Դուք հասկանում եք, որ ձեր կյանքում շատ ավելի շատ է սերը, քան որ դուք կպատկերացնեիք

  • Դուք ձեր փոքրիկին կարողանում եք կենգուրուի մեջ ման տալ

  • Ձեր պարանոցը ջերմացնում է փոքրիկ ու փափուկ մանկական թուշիկը

  • Դուք երբեք չեք մտածում ձեզ համար զբաղմունք գտնել

  • Չեք մտածում կյանքի իմաստի մասին, քանի որ այն կա

  • Դուք այլեւս հղի չեքJ

  • Դուք հասկանում եք, որ ձեր կյանքում շատ ավելի շատ է սերը, քան որ դուք կպատկերացնեիք

  • Դուք ձեր փոքրիկին կարողանում եք կենգուրուի մեջ ման տալ

  • Ձեր պարանոցը ջերմացնում է փոքրիկ ու փափուկ մանկական թուշիկը

  • Դուք վայելում եք փոքրիկի առաջին ատամիկները, քայլերն ու բառերը

  • Փոքրիկ թաթիկներն ու տոտիկները դուք ամեն օր համբուրում եք

  • Դուք վայելում եք չդադարող գրկախառնությունները

  • Դուք վայելում եք փոքրիկի ժպիտն ու ձեզ դիմելու ամենաջերմ խոսքերը

  • Դուք վայելում եք ձեր փոքրիկի շատախոսությունը

  • Դուք կարող եք եւս մեկ անգամ դիտել սիրելի մուլտֆիլմերը

  • Դուք ունեք շատ ներկեր ու նկարներ, որոնք կարող եք օգտագործել նաեւ տան որեւէ անկյուն գունազարդելու համար

  • Դուք վայելում եք այն պահը, երբ փոքրիկը վազում է դեպի ձեզ
  • Դուք հերթական անգամ սկսում եք մտածել` որտեղ է ավարտվում տիեզերքը եւ ինչպես է լույս աշխարհ եկել առաջին մարդը

  • Եթե Դուք  կերակրում եք կրծքով, կարող եք ուտել քաղցրավենիքի կրկնակի չափաբաժին  ու արդարացնել ձեզ, որ ուտում եք նաեւ փոքրիկի համար

  • Դուք կարող եք ձեր փոքրիկի աչքերով նայել, օրինակ, արեւին  ու վայելել աշխարհը

  • Դուք սովորում եք կիսվել ժամանակով, գումարով, մտքերով ու գաղափարներով

  • Դուք կհասկանաք, թե որքան բան է հնարավոր անել մեկ ձեռքով

  • Դուք հանգստանում եք սեփական անձի շուրջ մտորումներից

  • Այլեւս չեք մտածում` ուզում եք երեխա, թե ոչ

  • Ձեր տուն դարձյալ գալիս է Ձմեռ պապին

  • Դուք դարձյալ կերակրում եք լճակի բադիկներին

  • Դուք կարող եք հիմնավորել` ինչու տանը օգնության կարիք ունեք

  • Դուք նախկինում երբեք այդքան լավ չեք զգացել ձեզ մի ամբողջ գիշեր հանգիստ քնելուց հետո

  • Կարող եք գնել այն մանկական զգեստները, որոնց կողքով նախկինում չէիք կարողանում անտարբեր անցնել

  • Դուք կարող եք առանց առիթի պարել ու զվարճանալ փոքրիկի հետ

  • Կա մեկը, ում վրա կարող եք գցել մեղքը, թե ինչու է տունը թափթփված

  • Դուք ստիպված չեք բացատրել, թե ընթրիքի սեղանին ինչու է միայն խաշած մակարոն դրված

  • Դուք շատ ավելի արագ եք հագնվում եւ լոգանք ընդունում

  • Ձեր հարաբերությունները ծնողների հետ ավելի ջերմ են դառնում

  • Դուք հասկանում եք, թե ինչքան շատ են ձեզ սիրում ձեր ծնողները

  • Վերջապես Դուք անվերջ կարող եք խոսել մյուս մայրիկների հետ, թեմայի պակաս երբեք չեք ունենա
Գովազդ