Ծննդաբերությունից հետո որքան ժամանակ անց կարելի է սեքսով զբաղվել-մաս 1

Հետ ծննդյան շրջան

Դուք կարող եք սեքսով զբաղվել, երբ զգաք, որ երկուսդ էլ պատրաստ եք: Շատերը կարծում են, որ գինեկոլոգների թույլտվությունից հետո է միայն կարելի վերականգնել  ինտիմ կյանքը: Չնայած շատերն էլ այն կարծիքին են, որ պետք է  սեքսով զբաղվել նախքան  գինեկոլոգին այցելելը, որպեսզի հետո հնարավոր լինի քննարկել անհանգստացնող խնդիրները, եթե, իհարկե, դրանք լինեն:

Վերջիվերջո, ամեն բան կախված է Ձեր և Ձեր զուգընկերոջ անհատական հատկանիշներից:  Կան զույգեր, որոնք ծննդաբերությունից մեկ ամիս անց սկսում են սեքսով զբաղվել, իսկ մեծամասնությունը ՝ 2-3 ամսվա ընթացքում:  Ոմանք սպասում են 6 ամիս, երբեմն` մեկ տարի: Այսինքն` հստակ ժամանակ սահմանված չէ:

Ինչու՞ ցանկություն երկար ժամանակ չի առաջանում

Նոր ծննդաբերած կնոջը սեքսն  այնքան էլ չի հետաքրքրում, եւ դրա համար կան բազմաթիվ պատճառներ: Առաջնայինը ցավն է, որ առաջանում է ծննդաբերության պատռվածքից հետո:  Անգամ եթե պատռվածք չկա, միեւնույն է,  հեշտոցն ավելի զգայուն է, եւ կարող են այրոցներ լինել:  Այդ պատճառով պետք է սպասել վերջնական ապաքինման:

Պատճառներից մեկը կարող է լինել նաև հոգնածությունը: Օր ու գիշեր փոքրիկի խնամքը հյուծում է կնոջը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Այդ իսկ պատճառով, երբ հասնում եք անկողնուն, միայն քնել եք ցանկանում և ուրիշ ոչինչ:

Կարող է պատճառ հանդիսանալ նաև կնոջ մարմնի փոփոխությունը: Հղիությունից և ծննդաբերությունից հետո մարմինը վերականգնելու համար ժամանակ է պետք: Շատ կանայք չեն զգում սեքսուալ ցանկություն, քանի որ իրենք իրենց սեքսուալ չեն համարում:

Ինչ անել, եթե Ձեր զույգը ցանկանում է սեքսով զբաղվել, իսկ Դուք դեռ պատրաստ չեք
Նման իրավիճակ հաճախ է պատահում:  Եվ  որպեսզի դա չվերածվի իրական խնդրի,  պետք է փոխադարձ սեր և  փոխըմբռնում:  Շատ կարևոր է անկաշկանդ խոսել  ցանկությունների մասին: Երիտասարդ հայրիկն  իրեն կարող է անտեսված զգալ,  երբ դուք չցանկանաք նրա հետ սեքսով զբաղվել: Այդ իսկ պատճառով,  պետք է բացատրեք նրան, որ Ձեզ մոտ առաջացել է ֆիզիկական անհարմարություն կամ այլ վախեր:

Միգուցե Ձեզ անհրաժեշտ է հաճախ լինել միասին: Շատ զույգեր հաճախ բողոքում են, որ փոքրիկի ծնվելուց հետո  նրանք բացարձակ ազատ ժամանակ չեն ունենում` միասին անցկացնելու համար: Զգացմունքերը պետք է փոխանցվեն խոսքերի և շոյանքների միջոցով եւ ոչ թե լռելյայն:: Ֆիզիոլոգիական առումով սեքսը ոչ միայն սեռական ակտ է, այլ նույբ քնքշանքներ և հաճելի զգացողություն:

Գովազդ