Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխայի նպաստները ստանալու համար

Հետ ծննդյան շրջան

Երևան քաղաքի Կենտրոն համայնքի սոցիալական ծառայության աշխատակցից տեղեկացանք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է` գրանցել երեխային ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայությունում: Ներկայացնել երեխա/ներ/ի ծննդյան վկայականի, երեխա/ներ/ին  տրված հանրային ծառայությունների համարանիշի /սոցիալական քարտ/, ծնողի /հայր կամ մայր/  անձնագրի, ծնողին տրված հանրային ծառայությունների համարանիշի /սոցիալական քարտ/ պատճենները, նաև տեղեկանք ծննդյան ակտի գրանցման

Երևան քաղաքի Կենտրոն համայնքի սոցիալական ծառայության աշխատակցից տեղեկացանք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է` գրանցել երեխային ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայությունում: Ներկայացնել երեխա/ներ/ի ծննդյան վկայականի, երեխա/ներ/ին  տրված հանրային ծառայությունների համարանիշի /սոցիալական քարտ/, ծնողի /հայր կամ մայր/  անձնագրի, ծնողին տրված հանրային ծառայությունների համարանիշի /սոցիալական քարտ/ պատճենները, նաև տեղեկանք ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ:

Միանվագ օգնություն ստանալու համար անհրաժեշտ է գրել դիմում, ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի պատճեն: Անհրաժեշտ է դիմել երեխայի ծննդյան օրվանից վեց ամսվա ընթացքում:

Ըստ Կենտրոնի սոցիալական ծառայության` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ամսական կազմում է 18.000 դրամ: Ծնողը նպաստի համար պետք է իրենց տարածքային սոցիալական ծառայություն ներկայացնի նույն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են միանվագ նպաստ ստանալու համար: Այդ փաստաթղթերին ավելանում է միայն տեղեկանք` աշխատանքի վայրից այն մասին, որ տվյալ անձը հանդիսանում է հետևյալ ընկերության աշխատող և գտնվում է երեխայի խնամքի անվճար արձակուրդում: Այս փաստաթղթերը ենթակա չեն փոփոխության 2-րդ և ավել երեխաների նպաստը ստանալու համար:

Իսկ երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ  օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկը ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Անհրաժեշտ է գրել դիմում, ներկայացնել տեղեկանք հանրակրթական հաստատությունից, պետք է դիմել երրորդ եռամսյակի ընթացքում:

Կենտրոնի սոցիալական ծառայության աշխատակիցը իր խոսքում նշեց, որ հետևյալ փաստաթղթերը ենթակա չեն փոփոխության այնքան ժամանակ, մինչև կփոխվի որևէ օրենք:

Անի Ասատրյան

Գովազդ