Ծննդաբերությունից հետո որքան ժամանակ անց կարելի է սեքսով զբաղվել-մաս 2

Հետ ծննդյան շրջան

Խորհուրդեր` ինչպես հաղթահարել սեռական խնդիրները

  • Եթե հեշտոցում ունեք ցավեր, ապա կարող եք օգտագործել հատուկ քսուք-լուբրիկատ
  • Առաջին անգամ, երբ Ձեզ մոտ առաջանա սեքսով զբաղվելու ցանկություն, ավելի լավ է ամեն դեպքում մինչև վերջ չգնալ, բավարարվել քնքշանքներով, որպեսզի անցումը սեռական կյանքին հետզհետե կատարվի
  • Ընտրեք այնպիսի դիրք, որ Դուք զգաք նվազագույն անհարմարություն: Լինելով վերևում` Դուք կկարողանաք կառավարել հաճախականությունը և խորությունը

  • Եթե Դուք գերհոգնած եք, ապա սեքսով կարող եք զբաղվել փոքրիկի ցերեկային քնի ժամանակ: Դուք ավելի շատ ուժ կունենաք և հաճույք կստանաք սեքսից
  • Կատարեք մարմնամարզություն կոնքամասի մկանների  համար, որպեսզի դրանք նորից ամրանան: Հաճախեք ծննդաբերությունից հետո նախատեսված մարմնամարզության կամ յոգայի հատուկ դասերի
  • Լավ սնվեք և շատ հեղուկ օգտագործեք: Հանգստացեք, երբ դրա հնարավորությունը լինի: Փոքրիկի խնամքը բավական  բարդ է և որպեսզի մինչև օրվա վերջ Դուք  ուժասպառ չլինեք, հոգացեք ինքներդ Ձեր մասին:

Ո՞ր  ախտանշանները պետք է անհանգստացնեն

Եթե ծննդաբերությունից  հետո անցել է բավական ժամանակ, և Դուք դեռևս սեքսով զբաղվել չեք ցանկանում, ապա դիմեք բժշկի: Երբեմն պատռվածքերը կամ այլ խնդիրները, որոնք առաջացել են ծննբերության ժամանակ, կարող են ավելի երկար անհարմարություն պատճառել, որի համար անգամ վիրաբուժական միջամտության կարիք կարող է լինել:

Եթե Ձեզ մոտ առաջացել է տհաճ հոտով արտադրություն, ապա դա կարող է լինել ինչ-որ վարակի նախանշան, որն անհրաժեշտ է բուժել: Այն դեպքում, երբ ծննդաբերությունից հետո անցել է 4 շաբաթ և դեռևս Ձեզ անհանգստացնում է արյունահոսությունը կամ այն շատացել է, ահնրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Տես նաև նյութի առաջին մասը.

Ծննդաբերությունից հետո որքան ժամանակ անց  կարելի է սեքսով զբաղվել-մաս 1

Աղբյուրը` http://www.babycenter.ru

Գովազդ