Հղիության զարգացման համար հարկավոր է ինչպես էստրոգենների, այնպես էլ պրոգեստերոնի հավելյալ արտադրություն: Թե մեկը, թե մյուսը զգալի ազդեցություն ունեն միոմայի վրա:
Բացի հորմոնայինից, հղիության ընթացքում տեղի են ունենում նաև զուտ մեխանիկական փոփոխություններ՝ արգանդի մկանային թաղանթը մեծանում է ու ձգվում: Այս փոփոխությունների ազդեցությունը կախված է նրանից, թե
Հղիության զարգացման համար հարկավոր է ինչպես էստրոգենների, այնպես էլ պրոգեստերոնի հավելյալ արտադրություն: Թե մեկը, թե մյուսը զգալի ազդեցություն ունեն միոմայի վրա:
Բացի հորմոնայինից, հղիության ընթացքում տեղի են ունենում նաև զուտ մեխանիկական փոփոխություններ՝ արգանդի մկանային թաղանթը մեծանում է ու ձգվում: Այս փոփոխությունների ազդեցությունը կախված է նրանից, թե որտեղ և ինչպես է տեղակայված միոման և ինչքանով է «գրավել» արգանդը:
Ընդունված է համարել, որ հղիության ընթացքում միոման աճում է: Սակայն կարծիք կա նաև, որ դա թվացյալ աճ է՝ պայմանավորված արգանդի աճով: Ընդհանուր առմամբ, միոմայի ոչ մեծ աճ նկատվում է հղիության առաջին և երկրորդ եռամսյակում, իսկ երրորդում միոմաները փոքրանում են: Հղիության ընթացքում միոմայի զգալի աճ հազվադեպ է նկատվում:
Հղիության ընթացքում առավել հաճախ այլ երևույթ է դիտվում. միոմայի այսպես ասած դեգեներացիա (քայքայում):
Դեգներացիան կարող է տեղի ունենալ հղիության ցանկացած փուլի ժամանակ, ինչպես նաև հետծննդաբերական փուլում:
Դեգեներացիայի պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն:
Միոմայի դեգեներացիայի հիմնական նշաններն են.
- Ցավերը միոմատոզ հանգույցի տեղակայման վայրում ,
- Արգանդի տոնուսի բարձրացում,
- Ջերմության բարձրացում,
- Արյան մեջ լեյկոցիտների քանակի աճ:
Ախտորոշումը հաստատվում է ուլտրաձայնային հետազոտությամբ:
Նման վիճակը սովորաբար տևում է 1-2 շաբաթ: Նման դեպքերում բժիշկները սովորաբար հանգստացնողներ և անկողնային ռեժիմ են նշանակում: Եթե որովայնում ցավ է առաջնում, և արգանդի տոնուսը մնում է բարձր, հոսպիտալացնում են ու ստացիոնար բուժում իրականացնում:
Վիրաբուժական միջամտություն կատարում են շատ հազվադեպ, երբ հստակ ցուցում կա: Սովորաբար նվազագույն վիրաբուժական միջամտությամբ հնարավոր է լինում հղիությունը պահպանել: Գործընթացը վիժման և վաղաժամ ծննդաբերության է բերում միայն ծանր դեպքերում:
Իսկ ծննդաբերությունից հետո առաջին ամիսներին միոմայի փոփոխություններն անկանխատեսելի են ու տարբեր: Հղիության ժամանակ բազմաթիվ խնդիրներ առաջացրած միոման, օրինակ, կարող է ծննդաբերությունից հետո այլև չանհանգստացնել: Բացի այդ, պայմանավորված արգանդի հետաճով, միոմայի դիրքը կարող է փոխվել:
Կարդացեք նաև
Ծննդաբերությունը և արգանդի միոման
Արգանդի միոմա. պատճառներն ու բուժումը
Նյութն ըստ medportal.ru կայքի