Ինչպես որոշել բեղմնավորման համար նպաստավոր օրերը

Հետ ծննդյան շրջան

Ընդհանուր առմամբ, կնոջ բեղմնավորման շրջանը համարվում է օվուլյացիան, որը տեղի է ունենում դաշտանից մոտ 12 օր անց եւ տեւում է սովորաբար 5 օր: Բայց խնդիրն այն է, որ «ընդհանուր առմամբ» ասվածի մեջ ոչ բոլոր կանայք են մտնում, հետեւաբար յուրաքանչյուր կին պետք է գտնի այն սկզբունքը, որով կկարողանա հաշվել իր` բեղմնավորման համար նպաստավոր օրերը:

Լավագույն տարբերակներից մեկը դաշտանի օրերը մոտավորապես 8-ամսյա կտրվածքով ֆիքսելն է: Ընտրեք ամենակարճ ցիկլը (օրինակ` 27-օրյա) եւ հանեք 18: Արդյունքը կստացվի 9: Հենց այդ  օրը ձեր պոտենցիալ օվուլյացիայի առաջին օրն է:

Հետո հանեք 11 ձեր ամենաերկար ցիկլից (օրինակ` 30-օրյա), եւ դուք կստանաք 19:  Սա կլինի ձեր պոտենցիալ օվուլյացիայի վերջին օրը: Այսպիսով, եթե ձեր ցիկլը մի քանի ամիս տատանվել է 27-30 օրվա մեջ, նշանակում է բեղմնավորման համար նպաստավոր օրերը 9-ից 19-ն են:

Այս ժամանակահատվածն իրապես հղիանալու մեծ հնարավորություն է տալիս: Բայց եթե ուզում եք ավելի հստակեցնել օվուլյացիայի օրը, կարող եք չափել ձեր մարմին բազալ ջերմաստիճանը (այն չափում են վաղ առավոտյան` նախքան անկողնուց վեր կենալը): Եթե ձեր սովորական ջերմությունը դանդաղ բարձրանում է 0.4 – 0.8 աստիճանով, նշանակում է ձեր օվուլյացիան տեղի է ունեցել վերջին 12-24 ժամերում:

Բեղմնավորման նպաստավոր օրերը տարբերակելու եւս մեկ մեթոդ է դեղին մարմնի փոփոխությունը: Այդ լորձանման դեղին հեղուկն օվուլյացիանին մոտ օրերին դառնում է մածուցիկ, այնուհետեւ ջրիկ, իսկ օվուլյացիայի օրը` կիսաթափանց:

Աղբյուրը` parenting.com

Գովազդ