Արդյո՞ք նորմալ է սեռական ցանկության նվազումը ծննդաբերությունից հետո

Հետ ծննդյան շրջան

Արդյո՞ք նորմալ է փոքրիկին լույս աշխարհ բերելուց հետո սեռական ցանկության նվազումը: Այդ զգացողությունը կարող է ամիսներ տևել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց 20 տոկոսը ծննդաբերությունից հետո երեք ամիս ունեն սեռական թույլ ցանկություն, իսկ կանանց մնացած մասը բոլորովին չունեն, ոմանց մոտ անգամ տհաճություն է առաջացնում սեռական ակտի միտքը:

Դրան նպաստում են մի շարք գործոններ: Նախ, փոքրիկի խնամքը, շուրջօրյա ուշադրությունը, անքուն գիշերները  մայրիկին ֆիզիկապես, երբեմն նաև էմոցիոնալ

առումով  ուժասպառ են  անում: Ուստի, երբ մայրկին իրենով զբաղվելու ժամանակ է գտնում, ֆիզիկական շփումը և սեքսը հետին պլանում են լինում:

Երկրորդ, Ձեր օրգանիզմը դեռ նոր է վերականգնվում ծննդաբերությունից հետո: Հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ևս անդրադառնում են ինքնազգացողության վրա: Կինը կարող է նաև վախենալ, որ սեռական հարաբերությունը ցավոտ կլինի, քանի որ սովորաբար կանանց մեծամասնության մոտ ծննդաբերությունից հետո առաջին սեռական հարաբերությունը հաճելի չի լինում: Բացի այդ, կնոջ օրգանիզմը դեռևս վերականգնվում է, ու նա կարող է իրեն գրավիչ չզգալ, ինչն էլ իր ազդեցությունը կունենա ցանկալի լինելու զգացողության վրա:

Երրորդ, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար կինը կարող է վախենալ նորից հղիանալուց: Բնության մեջ մայրացած կենդանիները չեն զուգավորվում, եթե զբաղված են իրենց փոքրիկի խնամքով: Նրանց օրգանիզմը պատրաստ չէ նոր հղիությանը: Նույնը կարող է ճիշտ լինել և կանանց համար:

Բայց կանանց մեծամասնությունը նշում է, որ սեռական ցանկության նվազումը ժամանակավոր երևույթ է: Ժամանակի և համբերության պարագայում ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Նյութն ըստ babycenter.org կայքի

Գովազդ