Բոլոր նորաթուխ մայրիկները մազաթափություն ունենում են, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ:
Ահա թե ինչու է դա տեղի ունենում: Հղիության ընթացքում հորմոնային փոփոխությունները պատճառ են դառնում, որ մազերը հանգստի վիճակում մնան սովորականից երկար, ինչի պատճառով էլ օրական մազաթափությունը սովորականից քիչ է լինում (գուցե նկատած լինեք, որ հղիության ընթացքում Ձեր մազերն ավելի խիտ են, քան սովորաբար):

Ծննդաբերությունից մոտ 12 շաբաթ անց, երբ հորմոնալ ֆոնը կարգավորվում է, շատ մազեր անցնում են թափվելու փուլին: Եվ դուք կարող եք անհանգստանալ`տեսնելով, որ մազերը փնջերով են թափվում:
Սովորաբար օրական կորցնում եք 100-125 մազ, բայց ծննդաբերությունից հետո օրական կարող եք մինչև 500 մազ կորցնել: Սա կարող է անհանգստացնող լինել, բայց շատ մի մտահոգվեք`չեք ճաղատանա:
Մազաթափության պարագայում քիչ բան կարող եք անել: Ավելի լավ է համբերությամբ զինվեք: Մազաթափությունը հատկապես տեսանելի է, երբ մազերը լվանում եք և սանրում: Ուստի գուցե ձեզ թվա, որ մազերը ոչ հաճախ լվանալը կամ սանրելը կարող է օգնել, բայց միևնույն է, այդ մազերն ինչ-որ պահի թափվելու են: Ավելին, մազերը պարբերաբար լվանալը և սանրելը կօգնի, որ խուսափեք Ձեր հետևից ամենուրեք թափված մազերի հետք թողնելուց:
Երբ մազաթափության փուլն ավարտվի, կնկատեք, որ Ձեր գլխին նոր մազեր են սկսել աճել: Կարող եք այնպիսի սանրվածք ընտրել, որը կկոծկի թե թափված մազերը, թե նոր աճող մազերը:
Ծննդաբերությանը հաջորդող 6 ամիսների ընթացքում Ձեր մազերը կունենան նույն խտությունը, ինչ հղիությունից առաջ էր, բայց հնարավոր է, որ Ձեր մազերն այլևս չունենան նույն որակը, ինչ նախկինում էր: Մազերը կարող են, օրինակ, ավելի չոր կամ յուղոտ լինել նախկինի համեմատությամբ: Պատճառը հորմոնալ կտրուկ տեղաշարժն է, որով անցել եք:
Եթե ծննդաբերությունից 6 ամիս անց դեռ մազաթափություն ունեք, խորհրդակցեք մաշկաբանի կամ Ձեր ընտանեկան բժշկի հետ: Հնարավոր է` երկաթի պակաս ունենաք, ինչը բնորոշ է նորաթուխ մայրիկներին:
Նյութի աղբյուրը`babycenter.com