Ի՞նչ անել, որպեսզի վերանան ծննդաբերությունից հետո մնացած փորն ու բորբոքումները. 7 սննդամիջոց

Հետ ծննդյան շրջան

Ծննդաբերությունից հետո որոշ կանանց որովայնն այնքան մեծ է լինում, որ, թվում է, դեռ հղի են: Որոշ ժամանակ անց, սակայն, արգանդի կրճատման հաշվին այն սկսում է փոքրանալ ու շատ դեպքերում հասնել նախկին չափսին:  Բայց դա տեղի է ունենում լավագույն դեպքում: Իսկ ի՞նչ անել, եթե ձեզ բաժին է ընկել վատագույն տարբերակը, այսինքն՝ որովայնը շարունակում է մեծ մնալ:

Իհարկե, կարեւոր է ճիշտ՝ հետծննդյան որովայնը ձգող հագուստը, մարզանքն ու զբոսանքը, բայց այս ամենը այն բանից հետո, երբ կարգավորել եք սնունդը:

Ահա թե ինչ սննդատեսակներ են առաջարկում դիետոլոգները՝ մեծ որովայնը փոքրացնելու եւ բորբոքումները նվազեցնելու  պայքարում.

1. Միրգ եւ բանջարեղեն

Բոլոր մրգատեսակներն ու բանջարեղենատեսակները, շնորհիվ իրենց հարուստ սնուցիչների եւ մանրաթելերի, պայքարում են թե բորբոքումների դեմ, թե յուղերի, որոնք կուտակվում են հատկապես որովայնում: Օգտագործեք խնձոր, հատապտուղներ, բրոկոլի, պապայա, դդում եւ սպանախ:

2. Կանաչ թեյ

Այս մեղմ խմիչքը ոչ միայն նպաստում է  քաշի նվազեցմանը, այլեւ ազդում է հատկապես որովայնի վրա:

3. Նուշ

Հակաբորբոքային ու նիհարեցնող միջոց է նաեւ նուշը: Այն պարունակում է հատկապես սիրտն առողջացնող ճարպեր, որոնք չեն վերածվում խոլեստերինի:

4. Ձուկ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օմեգա-3-ով հարուստ սննդատեսակները նպաստում են բորբոքումների կանխմանը: Այն նաեւ ավելորդ ճարպերը վերացնելու հատկություն ունի: Օմեգա-3-ով հարուստ է հատկապես ձկնամթերքը:

5. Սխտոր

Համեմունքները, ինչպիսին սխտորն է, դարչինը, քրքումը, կոճապղպեղն ու չիլի պղպեղը, կանխում են բորբոքումները եւ նպաստում նիհարելուն:

6. Ջուր

Ջուրը մաքրում է օրգանիզմի միջի տոքսինները, հետեւաբար շատ ջուր օգտագործեք:

7. Ձավարեղեն

Ձավարեղենը կարգավորում է ինսուլինի քանակն օրգանիզմում, ինչպես նաեւ նվազեցնում բորբոքումները:

Գովազդ