Կեսարյան հատումից հետո հաջորդ երեխայի մասին կարելի է մտածել երկու տարի անց

Հետ ծննդյան շրջան

Կեսարյան հատումը ծննդաբերությունն ավարտող վիրահատություն է, որի ժամանակ արգանդի վրա կատարված կտրվածքից դուրս է բերվում պտուղը` ընկերքի և թաղանթների հետ միասին: Գոյություն ունի նաև փոքր կեսարյան հատում, երբ վերջինս կատարվում է մոր կյանքի ցուցումով  16-18  շաբաթական հղիության ժամանակ, անկենսունակ պտղի պայմաններում:

Ինչպես այլ վիրահատություններ, կեսարյան հատումն  էլ ունի իր ցուցումները: Եթե կեսարյան հատում է առաջարկվում կնոջը, նշանակում է` նա ունի խնդիրներ` կապված պտղի դիրքի, պտղի և կնոջ կոնքերի չափերի անհամաչափության և որոշ հիվանդությունների հետ, որոնց հետևանքով կինը բնական ճանապարհով չի կարող ծննդաբերել :

Թիվ 8 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանն ասում է, որ գոյություն ունեն պլանային

Կեսարյան հատումը ծննդաբերությունն ավարտող վիրահատություն է, որի ժամանակ արգանդի վրա կատարված կտրվածքից դուրս է բերվում պտուղը` ընկերքի և թաղանթների հետ միասին: Գոյություն ունի նաև փոքր կեսարյան հատում, երբ վերջինս կատարվում է մոր կյանքի ցուցումով  16-18  շաբաթական հղիության ժամանակ, անկենսունակ պտղի պայմաններում:

Ինչպես այլ վիրահատություններ, կեսարյան հատումն  էլ ունի իր ցուցումները: Եթե կեսարյան հատում է առաջարկվում կնոջը, նշանակում է` նա ունի խնդիրներ` կապված պտղի դիրքի, պտղի և կնոջ կոնքերի չափերի անհամաչափության և որոշ հիվանդությունների հետ, որոնց հետևանքով կինը բնական ճանապարհով չի կարող ծննդաբերել :

Թիվ 8 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանն ասում է, որ գոյություն ունեն պլանային կեսարյան հատումներ, երբ նախապես ծննդաբերող կնոջ  կամ բժշկի կողմից որոշված է լինում անգամ վիրահատման օրը: Կան նաև անհապաղ  հատումներ, երբ խնդիրներ են առաջանում ծննդաբերական և նախածննդաբերական շրջանում, որի ժամանակ վիրահատման որոշում է կայացվում:

Կեսարյան հատում հաճախ անում են այն կանանց, ովքեր ունեն տոքսիկոզներ և ճնշման հետ կապված խնդիրներ: Կեսարյան հատման կարելի է դիմել կյանքում 2-3 անգամ: Կեսարյան հատումը, համեմատած սովորական ճանապարհով ծննդաբերության հետ, չունի բարդություններ, եթե այն չի կատարվում խիստ վտանգավոր իրավիճակներում և եթե վիրահատված կինը խստորեն հետևում է բժշկի ցուցումներին`անմիջապես վիրահատությունից հետո, չնայած ցավերին, շատ է քայլում` կարերի տեղում կպումներ չառաջացնելու համար, չի թրջում կարերի տեղը,  չի մրսեցնում, ծանրություն չի վերցնում, ժամանակից շուտ կտրուկ շարժումներ չի անում և այլն:

«Ներկայումս Հայաստանում կան լավ սարքավորումներ, որոնցով կարելի է հեշտ և առանց խնդիրների կատարել կեսարյան հատում, և հիվանդները կարող են 3-4 օր հետո դուրս գրվել»,- ասում է գինեկոլոգը:

Կեսարյան հատման դեպքում վերականգնումը կատարվում է սովորականից մի փոքր դանդաղ, բայց առանց վտանգավոր հետևանքների: Գինեկոլոգ Հովհաննիսյանի խորհրդով`  յուրաքանչյուր մայր դարձած կին պետք է արագ ոտքի կանգնի, որպեսզի առույգ լինի: Պետք է հիշել, որ իրենք հիվանդ չեն: Առաջին կեսարյան հատումից հետո  երկրորդ երեխայի ծնունդը պետք է պլանավորել` ինչպես սովորական ճանապարհով ծննդաբերած կանանց մոտ` առնվազն երկու տարի հետո:

 

Անի Ասատրյան

Գովազդ