Հետծննդաբերական դեպրեսիա. ի՞նչ է զգում մայրը եւ ինչպե՞ս պետք է հաղթահարի

Հետ ծննդյան շրջան

Իրավիճակը մեկնաբանում է հոգեթերապևտ Յուլյա Խրուլյովան.

Նոր մայրացած կանանցից հաճախ ենք լսում՝  «դժգոհ եմ ամուսնուս հոգատարությունից», «դժգոհ եմ մեր ֆինանսական վիճակից, մեզ սպասվող հեռանկարից», «ուրախ չեմ», «հոգնած եմ ու տխուր» և այլ արտահայտություններ: Հաճախ ենք լսում նաև, որ կանայք իրենց  երջանիկ չեն զգում: Եկեք այժմ այդ դեպրեսիան վերագրենք Ձեզ, նկարագրենք Ձեր հոգեվիճակը, երբ նոր էիք մայրացել:

Փորձեք հիշել, թե վերջին անգամ երբ եք ժամանակ տրամադրել ինքներդ  ձեզ՝ բուժման գնացել, գնումներ արել և այլն:

Ցուցակ կազմեք այն ամենի վերաբերյալ, ինչն ուրախություն է պատճառում ձեզ՝ կինո, թատրոն, պար, գնումներ, ընթերցանություն կամ պարզապես մտերմիկ զրույց ամուսնու հետ: Այս ամենը շատ կարևոր է կնոջ համար՝ հատկապես հետծննդաբերական շրջանում:

Չունե՞ք տրամադրություն. այսպիսի պահերին բավական է միայն նայել փոքրիկի դեմքին և հասկանալ, որ նա երջանիկ մայրիկի կարիք ունի, որ հասկանում և ընկալում է ձեր տրամադրությունը:  Շատ կարևոր է հիշել, որ փոքրիկն ամենամեծ պարգևն է կյանքում, և որ նրան դուք հարկավոր եք առողջ,  ուստի խնայեք ձեր նյարդերը:

Հոգնածություն. եթե դուք ձեզ զգում եք հոգնած, խնդրեք ամուսնուն կամ հարազատներին օգնել ձեզ: Չի կարելի դրա փոխարեն բարկանալ և հունից դուրս գալ՝ արդյունքում անհանգստացնելով երեխային, չէ՞ որ կաթի միջոցով անհանգստությունը փոխանցվում է նրան:

Ձբաղվել ինքներդ ձեզանով. երբ երեխան քնած է կամ պարզապես պառկած, կարելի է զբաղվել, օրինակ, սեփական արտաքինով, հեռուստացույց դիտել կամ պարզապես լավ երաժշտություն լսել: Դա կօգնի հաղթահարել դեպրեսիան: Նաև հարկ է հիշել, որ բոլոր մայրերը հետծննդաբերական շրջանում հոգնում են, բայց փոխարենը մեծացնում են աշխարհի ամենալավ փոքրիկին:

 

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ