Կերակրող մոր խնամքը. ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի-մաս 2

Հետ ծննդյան շրջան

Մաշկի խոնավեցումը կրծքով կերակրելու ժամանակահատվածում

Չի կարելի օգտագործել սուր հոտով կրեմներ կամ լոսյոններ, հատկապես կրծքի հատվածում: Կերակրելուց անմիջապես առաջ մաշկը խոնավեցնելու հետևանքով երեխան կարող է հրաժարվել կրծքից, ինչպես նաև սննդի հետ մեկտեղ  ստանալ քիմիական նյութերի չափաբաժին:

Կարելի է խոնավեցնել մաշկը կերակրումից հետո, որպեսզի մինչ հաջորդ կերակրումը կրեմը հասցնի ներծծվել մաշկի մեջ:

Ցելյուլիտ և մաշկի թորշոմում

Խորհուրդ չի տրվում հակացելյուլիտային մերսման դիմել, քանի դեռ փոքրիկին կրծքով եք կերակրում,  քանի որ պրոցեդուրայի ժամանակ կարող են տոքսիններ արտազատվել: Միևնույն ժամանակ, ընդհանուր ամրացնող  մերսման հաճախելու ոչ մի արգելք չկա, սակայն հարկավոր է մասնագետին նախապես տեղեկացնել, որ դուք կերակրող մայր եք:

Կարելի է զգուշությամբ օգտագործել քսուքներ՝ ընդդեմ որովայնի և ազդրերի վրա առաջացած նարնջակեղևի և սպիանման գծիկների:  Որոշ մասնագետներ համարում են, որ քսուքներ կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, երբ կլրանա երեխայի 6 ամիսը, իսկ որոշներն էլ համարում են, որ քսուքի օգտագործումը անվնաս է թե հղիության ընթացքում, և թե ծննդաբերությունից հետո. այս հարցում չկա միահամուռ կարծիք:

Շարունակելի

Նյութն ըստ mamaexpert.ru կայքի

 

 

Գովազդ