Դեմքի խնամքը կաթնարտադրության ընթացքում
Հղիության և հետծննդաբերական շրջանում, խորհուրդ չի տրվում օգտագործել մաքրող, սնուցող և խոնավեցնող քսուքները, որոնք պարունակում են սալիցիլային թթու, ռետինոլ կամ սոյա։ Պարունակվող քիմիական տարրերը կարող են էապես վնասակար ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա: Ուստի ցանկալի է ռիսկի չդիմել:
Կարելի է օգտագործել բնական հիմքով, հանքային տարրերով կոսմետիկա: Իսկ ալերգիկ ռեակցիան ստուգելու համար կոսմետիկան հարկավոր է քսել մաշկի մի փոքր հատվածում, ապա սպասել 24 ժամ: Լիարժեք տեղեկատվություն ստանալու համար կոսմետիկ ապրանք գնելուց առաջ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել պիտակը՝ կարդալով բնութագիրն առկա բոլոր լեզուներով։
Դեկորատիվ կոսմետիկա
Խորհուրդ չի տրվում չարաշահել տոնային քսուքները: Չկա միանշանակ կարծիք՝արդյոք քիմիական տարրերը հայտնվում են մայրական կաթի մեջ, թե ոչ։ Սակայն կերակրող մայրը պետք է խնայի մաշկը, քանի որ պիգմենտային հետքերի և կարմրությունների շտկման հարցում տոնային կրեմը բավարար արդյունք կարող է չտալ: Անքուն գիշերների արդյունքում ստեղծված հետքերի վերացման համար կարելի է օգտագործել կարմրաներկ:
Շարունակելի Նյութն ըստ mamaexpert.ru կայքի