Կրծքի առաջին կաթին նախորդում է խեժը, որը չափազանց կարևոր է  փոքրիկի համար. կարևոր փաստեր

Հետ ծննդյան շրջան

Կնոջ կրծքագեղձերը սկսում են աշխատել դեռևս հղիության ընթացքում: Ցանկացած հղի կին նկատում է, որ կրծքերը մեծանում են:

Ծննդաբերությունից հետո՝ 2-3 օր, կրծքագեղձերը ոչ թե կաթ են արտադրում, այլ, այսպես կոչված, խեժ: Այն իր բաղադրությամբ էականորեն տարբերվում է կրծքի սովորական կաթից: Խեժը չափազանց օգտակար է  նորածնի համար, այն պարունակում է սպիտակուցներ, միկրոէլեմենտներ և ճարպերը լուծող վիտամիններ: Այս «կոկտեյլը» մաքսիմալ ամրապնդում է փոքրիկի իմունային համակարգը, աղիքներն ապահովում է նախնական միկրոֆլորայով, սնում է փոքրիկին: Հետևաբար շատ կարևոր է փոքրիկին մոտեցնել մոր կրծքին ծննդաբերությունից անմիջապես հետո կամ գոնե առաջիկա օրերին:

ՌԴ  Բնական ճանապարհով կերակրման խորհրդատուների ասոցիացիայի անդամ Իրինա Ռյուխովան նշում է. «Երեխայի՝ մոր կրծքին առաջին հպումով սկսվում է նրանց ծանոթությունը, որը պետք է տեղի ունենա ծննդաբերությունից ոչ ուշ՝ գոնե առաջիկա մի քանի օրերին: Բացի այդ, կրծքից արտադրվող խեժը  բնական և խիստ օգտակար սննդամիջոց է, որն առավելապես ապահովագրում է փոքրիկին հիվանդություններից և ապահովում է նրա աճը: Եվ վերջապես, խեժը՝ իր քիչ յուղայնությամբ, նպաստում է աղիքների մաքրմանը և առաջին կղանքի դուրսբերմանը: Այդպես, կեղտի միջոցով արտազատվում է նաև բիլիռուբինը, ինչը նվազեցնում է փոքրիկի՝ դեղնություն ձեռք բերելու հավանականությունը»:

Խեժը հիմնականում քիչ քանակությամբ է արտադրվում՝ մոտ 20-30 մլ., բայց ի տարբերություն սովորական կաթի, արտամղվում է միանգամից, ոչ թե փուլերով: Բնությունը հոգացել է այս մեխանիզմի մասին այն պատճառով, որ մայրն առավել հաճախ նորածնին  դնի կրծքին: Իսկ ինչու՞: Որպեսզի փոքրիկը հաճախ կրծքից քաշի կաթը, իսկ որքան հաճախ խմի, այնքան ավելի շատ կաթ կարտադրվի:

 

 

Աղբյուրը՝  www.woman.ru

Գովազդ