Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի կերակրող մայրիկին. միֆեր և իրականություն  

Հետ ծննդյան շրջան

Ընդունված է համարել, որ կերակրող մայրիկը պետք է որոշակի սահմանափակումներ ունենա՝ կապված սննդի, ապրելակերպի հետ:

Այո, որոշակի սահմանափակումներ կան, բայց՝ որոշակի: Ասում են՝ որովայնի  վրա պառկել, դիմահարդարման միջոցներից օգտվել չի կարելի, սպորտով զբաղվել խորհուրդ չի տրվում: Ճի՞շտ են, արդյոք,  այս արգելքները: Փորձենք առանձնացնել կրծքով կերակրող մայրիկների համար ամենատարածված արգելքները:

1. Քնել որովայնի վրա

Սա ամենատարածված հարցերից մեկն է, որ հուզում է կրծքով կերակրող մայրիկներին: Ասում են՝ կերակրող մայրիկները չպետք է քնեն որովայնի վրա: Դրա ժամանակ սեղմվում են նաև կնոջ կրծքերը: Այս դեպքում կարող է կրծքագեղձի խցանում առաջանալ, որն էլ կառաջացնի կրծքագեղձի բորբոքում:

Իրականում՝  որովայնի վրա քնել կարելի է: Միայն թե պետք է քնել առանց կրծկալի, որպեսզի հավելյալ ճնշում չառաջանա կրծքերին: Հիշեք՝ պետք չէ միշտ քնել որովայնի վրա: Այս դեպքում կրծքագեղձի բորբոքման հավանականությունն իսկապես մեծանում  է, հատկապես երբ մայրիկն ունի մեծ կրծքեր:


2. Կարելի՞ է կերակրել երեխային, երբ մայրիկն ունի բարձր ջերմություն

 

Կրծքով կերակրման փուլում լինում են դեպքեր, երբ մայրիկը հարբուխով է վարակվում, մրսում է, արդյունքում ունենում է բարձր ջերմություն: Այս դեպքում կանայք միշտ խուսափում են կրծքով կերակրել: Ճի՞շտ է սա:

Իրականում՝ նույնիսկ բարձր ջերմության պարագայում կնոջ օրգանիզմում առկա հակամարմինները կարողանում են պաշտպանել փոքրիկի «կերակուրը»: Օրգանիզմն ավելի շուտ է հասկանում, որ մայրիկի օրգանիզմում կան գրիպի հարուցիչներ ու ավելի շուտ են սկսում պայքարել դրանց դեմ, քան դուք կհասկանաք, որ հիվանդ եք ու չեք ցանկանում կերակրել բալիկին: Այնպես որ, այս պարագայում կերակրելու հետ կապված որևէ մի արգելք չկա:  Դեռ մի բան էլ ավելին՝ պետք է ավելի շատ ու ավելի երկար կերակրել երեխային:

 

3. Կարելի՞ է կերակրող մայրիկներին կրծքի մաշկին քսել կոսմետիկ նյութեր

 

Կրծքով կերակրման փուլում անհրաժեշտություն է առաջանում կոսմետիկ նյութերով խնամել կուրծքը, քանի որ հղիության ու կերակրման փուլում կուրծքը մեծանում է, մաշկը  ձգվում է՝ առաջացնելով զոլեր: Շատերն այն կարծիքին են, որ եթե մայրիկն օգտագործի խնամքի տարբեր միջոցներ, կերակրման ընթացքում երեխայի օրգանիզմ կներթափանեն այդ քսուքները և կվնասեն փոքրիկին: Սա հաշվի առնելով՝ մայրիկները հրաժարվում են նման միջոցներից: Բայց իզուր:

Իրականում՝ այո, այդ քսուքները կարող են վնասել երեխային, եթե ներթափանցեն նրա օրգանիզմ: Բայց դա հնարավոր է միայն կաթի միջոցով: Դեռևս չի ստեղծվել նման քսուք, որը կնոջ մաշկի միջոցով այնքան խորը թափանցի ներս, որ կաթի միջոցով անցնի երեխային: Բացի այդ, դուք կարող եք խնամքի միջոցը քսել կրծքին՝ շրջանցելով պտուկների հատվածը: Այսպիսով՝ երեխային չեք վնասի: Հիշեք՝ ոչ թե ցանկալի, այլ կարևոր ու պարտադիր է խնամել կուրծքը:

 

4. Կարելի՞ է երեխային կերակրել դաշտանի ժամանակ

 

Կա կարծիք, որ «կրիտիկական օրեր»-ի ընթացքում մայրիկի կաթիկի համը երեխայի համար դառնում է տհաճ և կարող է վնասակար լինել նրա օրգանիզմի համար:

Իրականում՝ վաղուց ապացուցված է, որ դաշտանի օրերին կնոջ կաթի հետ որևէ փոփոխություն չի կատարվում: Իսկ այդ օրերին կերակրելու ընթացքում երեխան իրեն անհանգիստ է պահում ոչ այն պատճառով, որ կաթի համը նրան դուր չի գալիս, այլ նրա համար, որ այդ օրերի ընթացքում կնոջ կուրծքը պրկվում է, և երեխան անհարմարություն է զգում կերակրվելիս:  

 

 

 

Գովազդ