Կարո՞ղ է կերակրող մայրը գնալ սաունա կամ բաղնիք

Հետ ծննդյան շրջան

 Ամենատարածված մոլորություններից մեկը կարծիքն է, որ սաունայում կամ բաղնիքում կաթը կարող է  այնքան ջերմանալ, որ փչանա և կորցնի օգտակար հատկությունները:

ԻՐԱԿԱՆՈՒՄ  որևէ մասնագետ սպառիչ պատասխան չի տա այս հարցին: Պատճառն այն է, որ իրականում այս հարցի պատասխանը կախված է կնոջ առողջական վիճակից:  Իհարկե,  կրծքի կաթը չի փչանա, ոչ էլ  կջերմանա ավելին, քան պետք է: Այլ հարց է, որ բարձր ջերմաստիճանի ներքո օրգանիզմը ջրազրկվում է, ինչը, սակայն, կարող է լինել վերահսկելի: Պարզապես պետք է նախքան սաունա կամ բաղնիք գնալը շատ հեղուկով զինել օրգանիզմը: Այս պարագայում ստացվում է, որ սաունայում կամ բաղնիքում ողջամիտ ժամկետով մնալու դեպքում որևէ վնաս չեք հասցնի կրծքի կաթին: Սակայն պետք է հիշել, որ ծննդաբերությունից պետք է անցած լինի 6-8 շաբաթ: Բացի այդ, շոգեբաղնիքը կարող է վնասակար լինել այն կանանց համար, ովքեր մինչև հղիությունը սրտանոթային խնդիրներ են ունեցել: Անգամ եթե դուք առողջ եք, բայց շոգեբաղնիքում կամ բաղնիքում գլխապտույտ է սկսվում, դժվար եք շնչում կամ սրտխփոց է առաջանում, հրաժարվեք այդ հաճույքից, մինչև փոքրիկը կսկսի մեծի պես սնվել:

Աղբյուրը`woman.ru

Գովազդ