Ի՞նչ պետք է անել և ուտել կեսարյան հատմանը հաջորդող 3 օրերին

Հետ ծննդյան շրջան

Նախքան այս ուղեցույցին ծանոթանալը ընթերցել նախորդիվ հրապարակված հոդվածը:

Հետվիրահատական առաջին օր

Անց է կացվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Ունենալ.

  • Հյութեր
  • Ջուր
  • Բաժակ
  • Սրբիչ
  • Անձեռոցիկներ
  • Հիգիենիկ միջադիրներ
  • Հողաթափեր
  • Գուլպաներ

 

Հետվիրահատական երկրորդ օր

 

Անց է կացվում գինեկոլոգիական բաժանմունքում:

Ինչ է պետք անել.

  • Ակտիվ քայլել

Ուտել և խմել.

  • ապուր (ոչ յուղոտ հավից կամ տավարի մսից պատրաստված, առանց տոմատի)
  • կաթնաշոռ, թթվասեր, յոգուրտ
  • խնձորի ու մասուրի հյութ
  • ջուր

 

Հետվիրահատական երրորդ օր

Հետվիրահատական երկրորդ օրվա ռացիոնին ցանկության դեպքում ավելացնել.

  • Խաշած միս (տավար, հավ, ձուկ)
  • Կարտոֆիլի խյուս
  • Բրնձի շիլա
  • Հնդկաձավարի փլավ
  • Սպիտակաձավարի շիլա
  • Կիսել
  • Լավաշ
  • Բանան

 

Ուշադրություն. վերը նշվածից  կարող են լինել շեղումներ՝ ըստ ուղեկցող հիվանդությունների:

 

Գովազդ