Ծննդաբերությունից  հետո ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Հետ ծննդյան շրջան

Նախ`ցանկացած կին պետք է իմանա, որ թե բնական ճանապարհով ծննդաբերությունից և թե կեսարյան հատումից հետո պետք է անցնել մի շարք հետազոտություններ՝ վստահ լինելու համար, որ ամեն ինչ կարգին է:

Կեսարյանից հետո հիվանդանոցում կզննեն պատռվածքի կարը, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտության միջոցով կպարզեն՝ արգանդը ինչպես հարկն է կրճատվե՞լ է և նորմալ վիճակու՞մ են, արդյոք, ձվարանները: Ցանկալի է նաև հանձնել ՊԱՊ թեստ, որը հայտնաբերում է արգանդի պարանոցի կամ վզիկի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները:

Իսկ առհասարակ ո՞ր գանգատների  դեպքում է պարտադիր բժշկի դիմելը, եթե արդեն դուրս եք գրվել հիվանդանոցից.

  • մարմնի բարձր ջերմաստիճան
  • հետվիրահատական վերքից առատ և երկարատև արյունային կամ թարախային բնույթի արտադրություն
  • հաճախամիզություն և ցավ միզելիս
  • ուժեղ ցավ որովայնում
  • հեշտոցից հոտով արտադրություն
  • թուլություն, գխապտույտ, սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, միզարձակման երկարատև բացակայություն:

 

Գովազդ