Կրծքով կերակրելը օգտակար է մայրիկների սիրտ-անոթային համակագի  համար

Հետ ծննդյան շրջան

Վեց ամիս երեխային կրծքով կերակրելը կարող է դրական ազդեցություն ունենալ մայրիկների սիրտ-անոթային համակարգի համար:

Համաձայն Ամերիկայի Սրտաբանության քոլեջի ուսումնասիրությունների՝ այն կանայք, ովքեր առնվազն վեց ամիս իրենց երեխաներին կերակրել են կրծքով, հետագա տասը տարիների ընթացքում սիրտ-անոթային համակարգի հետ կապված ավելի քիչ խնդիրներ են ունեցել, քան այն  կանայք, ովքեր իրենց երեխաներին կրծքով ընդհանրապես չեն կերակրել։

Ըստ հետազոտությունն անցկացրած բժիշկների՝ այս ուսումնասիրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ կրծքով սնուցումը օգտակար է ոչ միայն երեխայի, այլև մոր համար։

Հետազոտությունն  անցկացվել է ԱՄՆ Միչիգան նահանգի 678 բնակչուհիների շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր կրծքով են կերակրել  իրենց երեխաներին, ավելի երկարակյաց են եղել, ունեցել են մարմնի ավելի քիչ քաշ և ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ։ Պարզվել է նաև, որ կրծքով սնուցումը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ ու պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը տարբեր հիվանդություններից։

Համաձայն հետազոտությունն անցկացրած բժիշկների առաջ քաշած վարկածի՝ կրծքով կերակրումը նաև  մեծացնում է օքսիտոցին հորմոնի արտադրությունը, որն էլ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Բացի այդ, ենթադրվում է, որ լակտացիան կարող է դիմակայել հղիության ընթացքում տեղի ունեցող որոշ մետաբոլիկ փոփոխությունների։

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ