Կաղամբը կրծքով կերակրելու շրջանում

Հետ ծննդյան շրջան

Կաղամբի մասին կանանց հիմնականում երկու բան է հայտնի՝ այն հարուստ է վիտամիններով, և երկրորդ՝ այն առաջացնում է փորի փքվածություն: Սա անհանգստություն է առաջացնում կերակրող մայրիկների շրջանում, և նրանք հիմնականում բացառում են կաղամբը իրենց սննդացանկից:

Սակայն կաղամբից հրաժարվելը ամենևին էլ պարտադիր չէ:

Կաղամբը վիտամիններով շատ հարուստ ու օգտակար բանջարեղեն է, որը ամենևին էլ չի վնասի փոքրիկի առողջությունը:

Սպիտակ կաղամբը փոքր-ինչ դժվարամարս է, այն խորհուրդ է տրվում օգտագործել երեխայի ծննդից 4-6 ամիս անց:

Իսկ գունավոր կաղամբն ու բրոկոլին շատ օգտակար են կերակրող մայրիկի ու փոքրիկի համար, դրանք կարելի է օգտագործել երեխայի ծննդից մեկ ամիս անց: Այս  տեսակները հիպոալերգիկ են և փոքրիկի մոտ որևէ ռեակցիա չեն առաջացնում:

Բայց խորհուրդ է տրվում կաղամբն  օգտագործել  շոգեխաշած կամ եփած վիճակում:

Գունավոր կաղամբն ու բրոկոլին պարունակում են երեխայի բնականոն աճի համար անհրաժեշտ շատ վիտամիններ ու միկրոէլեմենտներ: Իսկ մայրիկներին կօգնի ազատվել սթրեսից: Այս շրջանում կանայք քիչ են քնում, լինում են ագրեսիվ ու նյարդային, իսկ մեծ քանակությամբ կալիումը, որը պարունակում է կաղամբը, հրաշալի կերպով կօգնի թուլացնել նյարդային համակարգը:

Բայց մասնագետները խորհուրդ են տալիս կրծքով կերակրելու ընթացքում խուսափել թթու կաղամբի օգտագործումից, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ աղ, թթու ու սև պղպեղ:

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ