Ինչ առավելություններ ունեն կրծքով կերակրող մայրիկները

Հետ ծննդյան շրջան

Պարզվում է՝ երեխային կրծքով կերակրելը շատ կարևոր է ոչ միայն փոքրիկի, այլև մոր առողջության  համար։

Ըստ մասնագետների՝ ծննդաբերությանը հաջորդող երկու ամիսների ընթացքում փոքրիկին կրծքով կերակրելը կօգնի, որ մոր  արգանդը վերականգնի իր նախնական  վիճակը։

Կրծքով կերակրումը  կնոջը որոշ ժամանակ կպաշտպանի  նաև նոր հղիությունից։

Երբ երեխան սնվում է կրծքով, մոր օրգանիզմում արտադրվում է  պրոլակտին հորմոն։ Սա  ճնշում է էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների արտազատումը։ Իսկ դրանք անհրաժեշտ են հղիանալու համար։

Փոքրիկին կրծքով կերակրելը կօգնի նաև կանխարգելել դեպրեսիան, կուժեղացնի  մայրական բնազդը։ Կրծքով կերակրման ժամանակ  կնոջ օրգանիզմը սկսում է արտադրել «երջանկության հորմոն», իսկ դրանք բարելավում են ինքնազգացողությունն ու  բարձրացնում  տրամադրությունը։

Պարզվել է, որ այն կանայք, ովքեր ավելի երկար ժամանակ են կերակրում իրենց երեխային կրծքի կաթով, ունեն ավելի բարձր իմունիտետ։ Նրանց մոտ նվազում է նախադաշտանադադարային տարիքում կրծքագեղձի ու արգանդի վզիկի  քաղցկեղ ունենալու ռիսկը:

Համաձայն ուսումնասիրությունների՝ կրծքով կերակրելու ընթացքում կանայք կարող են ազատվել նաև ավելորդ կիլոգրամներից, քանի որ այդ ժամանակ մայրը օրական 500 կալորիա ավելի շատ է այրում։

 

Աղբյուրը՝ Mama.ru

 

Գովազդ