Ինչպե՞ս է զարգանում երեխան մայրիկի փորիկում. 3-րդ ամիս

Հետ ծննդյան շրջան

9-10 շաբաթ

9-10 շաբաթականում երեխան արդեն կշռում է 4 գրամ, իսկ հասակը 2-3 սմ է։  Չնայած իր փոքր չափսերին՝ երեխայի ուղեղը բաժանված է երկու կիսագնդի:  Սկսել են ձևավորվել նաև կաթնատամների ծկթման գոտիները և համային ընկալիչները: Անհետանում է երեխայի ձեռքերի  մատների միջև եղած թաղանթը:  Փոքրիկը սկսում է  ավելի շատ շարժվել, բայց մայրիկի համար  դեռ աննկատ:

Այս ժամանակահատվածում է, որ երեխայի մոտ հայտնվում են  դիմագծերը: Սկսում են աճել մազերը:

 

11-12 շաբաթ

Այս ժամանակահատվածում ձևավորվում են երեխայի սեռական  օրգանները, հետևաբար, ուլտրաձայնային հետազոտության միջոցով, արդեն հնարավոր է պարզել երեխայի սեռը: Բայց սխալվելու հավանականությունը մեծ է: Երեխան աչքի համար դեռ խորթ տեսք ունի: Նա ունի մեծ գլուխ  ու  փոքր մարմին, բայց նրա դեմքը ավելի ու ավելի շատ է հիշեցնում մեծահասակ մարդու դեմք: Ականջները  գրեթե ձևավորված են, հոնքերն ու  թարթիչներն էլ են հայտնվել: Արյան  նոր անոթներ են հայտնվում, ու սկսվում  է հորմոնների արտադրությունը: Ի դեպ, երեխայի հասակը արդեն 6 սմ է։ Նա կշռում է մոտ 20 գրամ:

 

Շարունակելի

Աղբյուրը՝ adme.ru

Գովազդ